Ռոհանին Թրամփին կոչ է արել չչեղարկել Իրանի և ԱՄՆ-ի ձեռք բերած միջուկային համաձայնագիրը
Իրանը թույլ չի տա Դոնալդ Թրամփին չեղարկել ԱՄՆ-ի հետ կնքած միջուկային համաձայնագիրը: Ինչպես տեղեկացնում է CNN-ը, այս մասին երեքշաբթի հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին:
«Թրամփը շատ բաներ է ցանկանում անել, սակայն նրա գործողություններից և ոչ մեկը չի ազդի մեզ վրա», - հայտարարել է Ռոհանին` ելույթ ունենալով Թեհրանի համալսարանում:
Իրանցի առաջնորդը, որը մտադիր է երկրորդ անգամ առաջադրվել 2017-ի մայիսին կայանալիք նախագահական ընտրություններում, ընդգծել է, որ իր երկիրը վտանգ չի ներկայացնում միջազգային խաղաղության համար, և որ աշխարհին սխալ ուղղություն էին թելադրում Վաշինգտոնն ու Թել Ավիվը:
Իրանական միջուկային ծրագրի շուրջ համաձայնագիրը կնքվել է 2015-ին՝ Իրանի և միջազգային միջնորդների «վեցնյակի» (ԱՄՆ, ՄԹ, Ֆրանսիա, Չինաստան, Ռուսաստան, Չինաստան) միջև: Ըստ համաձայնագրի` Իրանը պետք է 98 տոկոսով կրճատի ուրանի պաշարները`հաջորդ 15 տարիների ընթացքում աստիճանաբար հրաժարվելով իր ցենտրիֆուգներից։