Վրաստանը և ԱՄՆ-ն պաշտպանության ոլորտում անցնում են համագործակցության նոր մակարդակի
Վրաստանը և ԱՄՆ-ն անցում են կատարում համագործակցության նոր մակարդակի պաշտպանության և անվտանգության ոլորտում։ Ինչպես հաղորդում է RIA Novosti-ն, այս մասին Թբիլիսիում հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարարի տեղակալի օգնական Մայքլ Կարպենտերը Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլիի հետ հանդիպմանը։
Կողմերը նշել են, որ համագործակցության լիովին նոր շրջանակներ է ստեղծում հուշագիը, որը ձևակերպվել է Վրաստան ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիի այցի ժամանակ։ Կվիրիկաշվիլին հայտարարել է, որ վրացական կողմը գնահատում է ԱՄՆ-ի աջակցությունը՝ ուղղված Վրաստանի անվտանգության ուժեղացմանը։
Նշվում է, որ կողմերը քննարկել են նաև ռազմավարական համագործակցությանը վերաբերվող մի շարք հարցեր։