Lexus-ը 42.000 գույնզգույն LED լույսերով զարդարված մեքենա է ներկայացրել (տեսանյութեր)
Lexus մեքենաշինական ընկերությունը ներկայացրել է IS սեդանը, որի արտաքին հատվածն ամբողջությամբ պատված է 41.999 գույնզգույն լուսադիոդներով (LED), հայտնում է motor.ru-ն՝ մանրամասնելով, որ տպավորիչ նորույթը ստեղծվել է հատուկ բրիտանացի երգչուհի Dua Lipa-ի Be the One երգի տեսահոլովակի համար:
Հայտնի է, որ լուսադիոդային սեդանը Lexus-ի և Vevo-ի համատեղ նախագիծն է:
Աղբյուրը մանրամասնում է, որ LED լույսերից յուրաքանչյուրը մեքենային է ամրացվել ձեռքով: Ուղիղ շարքով դասավորելու դեպքում դրանց երկարությունը կհասնի կես կմ-ի:
Այսպիսով՝ մեքենան վերածվել է էկրանի, որը կարող է տարատեսակ գրաֆիկա ու անիմացիոն պատկերներ ցուցադրել: Նշվում է, որ համակարգի կառավարման համար օգտագործվում է 20 պրոցեսոր: