Տպավորիչ լուսանկարներ, որոնք հավակնում են 2017 Sony World Photography Awards մրցույթում հաղթելուն (ֆոտոշարք)
Բրիտանական The Daily Mail պարբերականը հրապարակել է մի շարք ուշագրավ լուսանկարներ, որոնք մասնակցում են 2017 Sony World Photography Awards ֆոտոմրցույթին ու հավակնում են հաղթել 10 անվանակարգերում:
Հայտնի է, որ ստորև ներկայացված՝ մեկը մյուսից տպավորիչ լուսանկարներն արվել են աշխարհի տարբեր անկյուններում՝ Իսրայելից մինչև Տեներիֆե:
Աղբյուրը մանրամասնում է, որ մրցույթին կարող են մասնակցել թե՛ պրոֆեսիոնալ, թե՛ սիրողական մակարդակի լուսանկարիչները:
Հայտնի է, որ աշխարհում խոշորագույնը համարվող 2017 Sony World Photography Awards ֆոտոմրցույթը շարունակվելու է մինչև հունվարի 5-ը:
Տարբեր անվանակարգերում առաջին հորիզոնականը զբաղեցնողները կստանան 5.000 դոլար: