Չեմպիոնների լիգա. օրվա խաղերի անոնս
Դեկտեմբերի 6-ին կկայանան Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 6-րդ տուրի 8 հանդիպումներ: Խաղերը կմեկնարկեն Երևանի ժամանակով 23:45-ին:
A խումբ
ՊՍԺ (Ֆրանսիա) - «Լուդոգորեց» (Բուլղարիա)
«Բազել» (Շվեյցարիա) - «Արսենալ» (Անգլիա)
Քառյակի ֆավորիտներն արդեն նվաճել են փլեյ-օֆի ուղեգրեր, այդ պատճառով այժմ պետք է «Բազելին» կամ «Լուդոգորեցին» «խանգարեն» դուրս գալ Եվրոպա լիգա: Փարիզում հաղթելու դեպքում բուլղարական ակումբը կշարունակի իր ելույթները եվրագավաթներում: «Արսենալին» պարտվելու դեպքում շվեյցարացիները խմբում կզբաղեցնեն վերջին տեղը:
ՊՍԺ-ն սեփական հարկի տակ վերջին անգամ գնդակ է ընդունել սեպտեմբերին` տնային «չոր» խաղերի թիվը հասցնելով 7-ի: Բացի այդ, Ունաի Էմերիի թիմը պետք է վերականգնվի հանգստյան օրերին «Մոնպելյեին» 0:3 հաշվով պարտվելուց հետո:
B խումբ
«Դինամո Կ.» (Ուկրաինա) - «Բեշիքթաշ» (Թուրքիա)
«Բենֆիկա» (Պորտուգալիա) - «Նապոլի» (Իտալիա)
Ընթացիկ մրցաշարի միակ խումբն է, որտեղ դեռ հայտնի չէ հաջորդ փուլ դուրս եկած ոչ մի մասնակից: Եթե «Դինամոյին» հաջողվի տանել իր առաջին հաղթանակը, ապա խմբի մյուս խաղի մասնակիցները կնվաճեն փլեյ-օֆի ուղեգրեր: Եթե թուրքական ակումբը ոչ-ոքի խաղա Կիևում, ապա «Նապոլին» ամեն ինչ պետք է անի Լիսաբոնում չպարտվելու համար: «Բեշիքթաշի» հաղթելու դեպքում նեապոլցիներին հաղթանակ անհրաժեշտ կլինի:
C խումբ
«Բարսելոնա» (Իսպանիա) - «Բորուսիա Մ» (Գերմանիա)
«Մանչեսթեր Սիթի» (Անգլիա) - «Սելթիկ» (Շոտլանդիա)
Այս խմբում այլևս ինտրիգ չկա, այդ պատճառով այս երկու խաղերում էլ առաջատարները լուծելու խնդիրներ չունեն: «Բարսելոնան» փլեյ-օֆ է դուրս գալիս առաջին տեղով, իսկ «քաղաքայինները»` երկրորդով, Մյոնխենգլադբախի «Բորուսիան» էլ հանդես կգա Եվրոպա լիգայում: Առաջիկա հանդիպումներին սպասվում է պահեստային կազմի բազմաթիվ ֆուտբոլիստների օգտագործում:
D խումբ
«Բավարիա» (Գերմանիա) - «Աթլետիկո» (Իսպանիա)
ՊՍՎ (Հոլանդիա) - «Ռոստով» (Ռուսաստան)
«Բավարիայի» և «Աթլետիկոյի» միջև դիմակայությունն օրվա կենտրոնական հանդիպումն է, սակայն աղյուսակի տեսանկյունից ոչ մի նշանակություն չունի. Դիեգո Սիմեոնեի թիմը 5 խաղում տարել է նույնքան հաղթանակ և ապահովել առաջին տեղը, իսկ մյունխենցիները 9 միավորով երկրորդն են: Սակայն Գերմանիայի չեմպիոնը սեփական հարկի տակ կփորձի ռևանշի հասնել «Աթլետիկոյից» նախորդ խաղում պարտվելու համար:
Խմբի մյուս խաղում «Ռոստովին» անհրաժեշտ է չպարտվել հաջորդ փուլ դուրս գալու համար, իսկ հոլանդական ակումբին` հաղթել: