Թուրքիայում նախկին նախագահ Աբդուլլահ Գյուլի անվան թանգարան է բացվել
Թուրքիայի Կայսերի (Կեսարիա) քաղաքում բացվել է երկրի 11-րդ նախագահ Աբդուլլահ Գյուլի անվան թանգարան, որտեղ ներկայացված են նախկին նախագահի կյանքի կարևոր և ուշագրավ դրվագները: Այս մասին գրում է թուրքական «Հյուրրիյեթ» պարբերականը:
Թանգարանի բացման արարողությանը ելույթ ունեցած Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախկին նախագահին անվանել է իր կրտսեր եղբայրն ու նշել, որ նրանց ընկերությունն ու եղբայրությունը ձգվում է մինչև հեռավոր 1960-ականներ:
Էրդողանը նշել է, որ Աբդուլլահ Գյուլի նախագահության տարիներին Թուրքիան գրանցել է պատմական կարևորության մեծագույն առաջընթաց և բեկումնային փոփոխություններ: Նա նաև ընդգծել է, որ Գյուլի կառավարման տարիներին իրենք համատեղ ջանքերով առաջին քայլերն են արել դեպի նախագահական կառավարման համակարգ անցման ճանապարհին: