Տեսողական խաբկանք. Սանկտ Պետերբուրգի երկնքում «3 արև» է հայտնվել (լուսանկարներ, տեսանյութ)
Համացանցում տարածվել են ուշագրավ լուսանկարներ ու տեսանյութեր, որոնցում երևում է, որ Սանկտ Պետերբուրգի երկնքում հայտնվել է միանգամից «3 արև»:
Բրիտանական The Daily Mail պարբերականը մանրամասնում է, որ տեղի ունեցածը տեսողական խաբկանք է, որը շատ է տպավորել տեղացիներին ու քաղաքի հյուրերին:
Նշվում է, որ այս ֆենոմենը հայտնի է որպես Հալոյի էֆեկտ: Եվ այս անգամ այն Ռուսաստանի «հյուսիսային մայրաքաղաքում» առավել քան երբևէ դիտարժան է եղել:
Ըստ մասնագետների՝ բնության հազվագյուտ երևույթներից մեկը տեղի է ունենում այն ժամանակ, երբ արևի լույսը բախվում է մթնոլորտում եղած սառույցի անիզոտրոպ բյուրեղիկներին: