Կանադացի մասնագետները բացառիկ նախշեր են ստեղծում՝ էլեկտրականությամբ այրելով կահույքը (լուսանկարներ, տեսանյութ)
Canadian Woodworks արհեստանոցի հմուտ մասնագետներն իրենց աշխատանքային գործընթացում կիրառում են փայտն էլեկտրականության միջոցով այրելու ինքնատիպ տեխնոլոգիան, որի արդյունքում կահույքի վրա գեղեցիկ նախշեր են հայտնվում:
Ինչպես նշում է boredpanda.com-ը, փայտե մակերևույթն այրվում է հատուկ գործիքով, որը սաղարթախիտ, փարթամ ծառերի տեսքով պատկերներ է ստեղծում:
Ստորև առաջարկվում է ուշագրավ լուսանկարների և տեսանյութի միջոցով ծանոթանալ կանադացի մասնագետների՝ մեկը մյուսից տպավորիչ աշխատանքներին, որոնք հետաքրքիր մթնոլորտ կստեղծեն ցանկացած միջավայրում: