Էրդողանը 78 մլն դոլարով գնել է Թունիսի նախկին բռնապետ Բեն Ալիի ինքնաթիռը (լուսանկար)
Թուրքիան գնել է Թունիսի նախկին բռնապետ Զին էլ Աբիդին Բեն Ալիին պատկանած Airbus A340 VIP ինքնաթիռը, որն օգտագործվելու է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի երկարատև չվերթներն իրականացնելու համար, գրում է թուրքական «Ջումհուրիյեթ» պարբերականը:
Նշվում է, որ օդանավը թուրքական կողմը ձեռք է բերել 78 մլն ԱՄՆ դոլարով:
Ի դեպ, A340-ը Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաների համար նախատեսված ինքնաթիռների ցուցակում 11-րդն է:
Ստորև ներկայացնում ենք Թուրքիայի պետական օդանավարաններում տեղ գտած 11 ինքնաթիռներն ու 3 ուղղաթիռները.
1 հատ - A340-500
1 հատ - A330-200 Prestij TC-TUR
2 հատ - A319 CJ
2 հատ - Gulfstream G550
2 հատ - Cessna Citation V
1 հատ - Gulfstream G550
1 հատ -Gulfstream G450
3 հատ - Sikorsky S-92
1 հատ - Challenger 850
Էրդողանի այս նոր ձեռքբերումն առաջացրել է հասարակության մի մասի դժգոհությունը, որոնք սոցցանցերի իրենց էջերում և մեկնաբանություններում շտապել են հիշեցնել երկրի իշխանություններին, որ Թուրքիան անցնում է վերջին ժամանակների ամենածանր ֆինանսական ճգնաժամերից մեկի միջով և որ նախօրեին թուրքական լիրան գրանցել է պատմության մեջ ամենամեծ անկումն ԱՄՆ դոլարի նկատմամբ:
Լուսանկարներում՝ թունիսյան A340-500-ը