Ինչ տեղի կունենա, եթե բոլոր ըմպելիքները փոխարինեք ջրով
Մենք բոլորս հասկանում ենք, որ ավելի լավ է հրաժարվել սուրճից, գազավորված ըմպելիքներից և ալկոհոլից ի օգուտ ջրի, բայց քչերին է հայտնի, թե այն կոնկրետ ինչ օգտակար հատկություններ ունի մեր մարմնի համար և արդյոք իմաստ ունի ավելացնել դրա քանակն առօրյայում: Իսկ ի՞նչ կլինի եթե ջրով փոխարինենք բոլոր ըմպելիքները:
Այս հարցի ուսումնասիրությանը մեկ ամիս նվիրել է հայտնի բլոգեր և դասախոս Քրիս Բեյլին: AdMe.ru-ն առանձնացրել է այն առավելությունները, որոնք կտա ջրի քանակի ավելացնումը մեր առօրյայում:
Դուք ավելի արագ նիհարելու հնարավորություն կունենաք:
Կարող եք բարելավել ձեր նյութափոխանակությունը, ինչը էներգիա կավելացնի ձեր օրգանիզմին և մարմինն ավելի բարեկազմ կդարձնի:
Ձեր ուղեղը կսկսի ավելի լավ աշխատել:
Դուք կսկսեք քիչ ուտել:
Ձեր օրգանիզմն ավելի արագ տոքսիկ նյութերից կազատվի:
Ջուրը նվազեցնում է շատ հիվանդությունների հավանականությունը:
Ձեր սրտի համար շատ ավելի հեշտ կլինի աշխատել:
Մեկ ամսից կնկատեք, որ ձեր մաշկը ավելի փափուկ է դարձել:
Եվ իհարկե, դուք ավելի շատ գումար կխնայեք տարատեսակ ըմպելիքներ չգնելու արդյունքում: