86-ամյա բրիտանացին սովորել գլխարկներ գործել վաղաժամ ծնված փոքրիկների համար (լուսանկարներ)
Մարդիկ հաճախ կրկնում են, որ երբեք ուշ չէ նոր բան սովորելու համար, իսկ 86-ամյա Էդ Մոզլին դրա վառ ապացույցն է:
Ինչպես ներկայացնում է Boredpanda.com-ը` 86-ամյա բրիտանացին, ով նախկին ինժեներ է, տեղեկանալով տեղի հիմնադրամներից մեկի մտադրության մասին, որոշել է օգնել նրանց: Նա գործել է սովորել, որպեսզի փոքրիկ գլխարկներ գործի վաղաժամ ծնված երեխաների համար:
Տարեց տղամարդը խոստովանել է, որ երբեք կյանքում շյուղ չէր բռնել և օգնության համար դիմել է դստերը, ով սիրով սովորեցրել է իրեն գործել: Սկզբում իր համար բարդ է եղել, սակայն հմտություն ձեռք բերելով` նա մեկ գլխարկն ավարտում է 1.5 ժամում:
Բրիտանացին 50 գլխարկ է գործել և ոգեշնչել համայնքի մյուս բնակիչներին ևս 300-ը գործել: Նա մտադիր է շարունակել իր գործն ու ամեն ամիս 30 հատ գլխարկ պատրաստել: