Չեխիայի խորհրդարանը դեռ չի նախաձեռնել Եղեռնի ճանաչումը
«Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը քննարկել է նախ՝ վարչապետի եւ արտաքին գործերի նախարարի, ապա նաեւ` պատգամավորների պալատի նախագահի հետ հանդիպումների ժամանակ»,- ասել է դեսպանը՝ հավելելով, որ դրանից հետո «մինչ օրս Չեխիայի կառավարության կամ խորհրդարանի օրակարգերում որեւէ պաշտոնական նախաձեռնություն չի եղել դրա վերաբերյալ»:
Դեսպանը շեշտել է, որ դա չի նշանակում, որ այս պահին նման նախաձեռնություն չկա:
Պետր Միկիսկան հիշեցրել է, որ Չեխիայի նախագահն օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալու իրավասություն չունի եւ «այս հարցում նա միայն կարող է արտահայտել իր դիրքորոշումն ու որոշակի քայլեր առաջարկել»:
Մեդիամաքսը հիշեցնում է, որ այս տարվա հունիսին Հայաստան կատարած պետական այցի շրջանակում Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը հայտարարել էր, որ Պրահա վերադառնալուն պես իր երկրի խորհրդարանին եւ կառավարությանը կհորդորի հետեւել Գերմանիայի օրինակին՝ ընդունելով Ցեղասպանությունը ճանաչող եւ դատապարտող բանաձեւ: