Добавить новость





160*600

Новости сегодня на DirectAdvert

Новости сегодня от Adwile

Актуальные новости сегодня от ValueImpression.com


Опубликовать свою новость бесплатно - сейчас


Իգնատի Առաքելյան. Միշտ գտել եմ խնդրի լուծման ճանապարհը

ՓԱՍՏԵՐ

Ծնվել է 1972 թ.-ի մարտի 31-ին:

1988-1993 թթ.  սովորել է Երեւանի ճարտարապետաշինարարական ինստիտուտում, որակավորումը` ինժեներ-տնտեսագետ:

1998-2016 թթ.  աշխատել է «Պեռնո Ռիկար» խմբի կազմի մեջ մտնող Երեւանի կոնյակի գործարանում (ԵԿԳ)` որպես փորձագետ-հաշվապահ, գլխավոր հաշվապահ, ֆինանսավարչական տնօրեն, գործադիր տնօրենի տեղակալ, գործադիր տնօրեն:

2016 թ. սեպտեմբերի 20-ից՝ ՀՀ գյուղատնտեսության նախարար է:

Ծառայել է ՀՀ Զինված ուժերում:

Տնտեսագիտության թեկնածու է:

2015 թվականին «Գյուղատնտեսական նվաճումների համար» պարգեւատրվել  է ՀՀ գյուղատնտեսության նախարարի ոսկե մեդալով:

Անկուսակցական է:

Ամուսնացած է, ունի երեք որդի:

«Միշտ վստահ եմ եղել իմ ուժերի վրա»

-Պրն. Առաքելյան, ինչպե՞ս ընդունեցիք գյուղատնտեսության նախարարի պաշտոնում աշխատելու առաջարկը:

- Ինձ համար շատ անսպասելի էր այդ առաջարկը. երբեք չէի մտածում, թե մի օր կդառնամ պետական ծառայող: Այնուամենայնիվ, ընդունել եմ առաջարկը եւ ամեն բան պետք է ձեռնարկեմ, որպեսզի հաջողություններ արձանագրենք   գյուղատնտեսության ոլորտում:

-Բնական է, որ նախքան նշանակումն այլ պատկերացում ունեիք առկա խնդիրների մասին: Սկզբում ինչպե՞ս էիք գնահատել Ձեր ուժերը եւ ինչպե՞ս եք գնահատում հիմաˋ ոլորտն ախտորոշելուց հետո:

-Միշտ վստահ եմ եղել իմ ուժերի վրա, քանի որ աշխատանքային ողջ գործունեությանս ընթացքում չի եղել մի դեպք, երբ չկարողանամ հասնել ցանկալի արդյունքին ու իմ առջեւ դրված նպատակներին:
[[gallery1]]
Ինչպես ճիշտ նկատեցիք, հանրապետության գյուղատնտեսության ողջ համակարգի խնդիրներն ու մարտահրավերները, որոնք պետք է ընդունել եւ հաղթահարել, դրսից անհնար է պատկերացնել, բայց հիմա էլ համոզված եմ, որ կկարողանանք ցանկալի արդյունք ունենալ: Իհարկե, դա երկարաժամկետ խնդիր է. ոչ մի ոլորտ չես կարող կես կամ մեկ տարում հիմնովին փոխել, բայց կարող ենք նախանշել մեր ճանապարհը, քայլել այդ ճանապարհով եւ ամեն տարի արդյունք ցույց տալ:

-Ճիշտ է, կարճ ժամանակ էˋ աշխատում եք պետական համակարգում, այնուամենայնիվ,  պետական թե՞ մասնավոր կառույցում է հաճելի աշխատել:

-Բնական է, մասնավորում աշխատելն ավելի հեշտ է, իսկ աշխատանքի հաճելի լինելը, իմ կարծիքով, կապված է սովորության հետ: Ճանաչում եմ մարդկանց, ովքեր ողջ կյանքում աշխատել են պետական համակարգում եւ իրենց կյանքը չեն պատկերացնում առանց այդ կառույցի: Միգուցե, մի քանի տարի անց ես եւս նման գնահատական ունենամ, բայց այսօր, ելնելով մասնավորի փորձից, պետք է նշեմ, որ այն ավելի ճկուն է:

-Որո՞նք են պետական համակարգում աշխատելու հիմնական բարդությունները:

-Խնդիրը բարդության մեջ չէ, այլ՝ հասարակության հանդեպ պատասխանատվության զգացման, ինչի հետեւանքով ամեն ինչ շատ դանդաղ է առաջ շարժվում: Իսկ հանրությունն առկա խնդիրներին ճիշտ եւ արդարացի լուծումներ տալու հարցում շատ զգոն է:

-Ո՞րն է ոլորտի զարգացման Ձեր տեսլականը:

-Աշխարհը շատ արագ է փոխվում, փոխում են նաեւ պահանջները: Յուրաքանչյուր օր պետք է ապացուցես, որ մրցունակ ես: Այսօր արդեն փաստ է՝ ագրոբարեփոխումները մեզանում այլեւս այլընտրանք չունեն, մենք պետք է արագ քայլերով առաջ շարժվենք, ձեւավորենք նոր մտածողություն, որով կհաջողենք ագրոբիզնեսում: Չնայած երկարաժամկետ ծրագրերի առկայությանըˋմենք պետք է ժամ առաջ լուծումներ տանք առկա օպերատիվ հարցերին: Ըստ իս, առաջնահերթ է նաեւ «պետություն-արտադրող-վերամշակող» շղթայի օր առաջ գործարկումը: Մենք փորձում ենք գտնել արդյունավետ մեխանիզմներ, որպեսզի ֆերմերները միանան եւ միասին փորձեն կազմակերպել իրենց բիզնեսը: Այդպես աշխատանքն ավելի արդյունավետ կլինի, ծախսերը կհասցվեն նվազագույնի, կնվազի արտադրվող գյուղմթերքի ինքնարժեքն ու մենք կկարողանանք մրցունակ լինել ոչ միայն Հայաստանում, այլեւ՝ դրսում: 

Պետք է վերցնենք բարձր նշաձող եւ ձգտենք հասնել դրան:

-Իսկ ի՞նչ սկզբունքով եք առաջնորդվում:

-Միշտ գտնել խնդրի լուծման ճանապարհը:

«Շարունակում եմ մնալ այնպիսին, ինչպիսին եղել եմ»

- Փողկապը, գործի բերումով, գրեթե միշտ ուղեկցել է Ձեզ: Ի՞նչ փոխեց նախարարական փոխկապը Ձեր կյանքում:

-Ոչինչ: Շարունակում եմ մնալ այնպիսին, ինչպիսին եղել եմ միշտ:  Ընդհանրապես, որեւէ կողմնակի կամ հավելյալ պիտակ երբեք չի ազդել իմ անձի կամ տեսակի վրա:

- Մեր նախորդ զրույցներից մեկում, երբ նշանակվել էիք ԵԿԳ տնօրենի պաշտոնում, պաշտոնապես ներկայացաք որպես Իգոր Առաքելյան: Դիմելաձեւի որ տարբերակն է ավել հարազատ Ձեզˋ Իգոր թե՞ Իգնատի:

- Անձնագրով անունս Իգնատի է, բայց ընկերների ու մտերիմների շրջապատում ինձ միշտ Իգոր են ասում: Երկուսն էլ ընդունելի տարբերակ են իմ համար, բայց հիմա, հաշվի առնելով փաստաթղթային ճշգրտության անհրաժեշտությունը, որոշեցի թողնել միայն պաշտոնական անունս: Չնայածˋ դա չի խանգարում, որ ընկերական շրջապատում ես շարունակեմ մնալ Իգոր:

Նախարարի օրվա սկիզբն ու ավարտը

-Ինչպե՞ս է սկսվում Ձեր օրը:

- Օրս սկսվում է կնոջս հետ մեկ գավաթ սուրճ ըմպելով, ապաˋ ընտանիքիս հետ նախաճաշով, որին, արդեն նախարարությունում, հաջորդում է աշխատանքային գործընթացըˋ առավոտյան հանձնարարականերով, ընթացիկ միջոցառումներով եւ ձգվում մինչ ուշ գիշեր:
[[gallery2]]
- Իսկ օրվա ավարտն ինչպիսի՞ն է

- Աշխատանքի ավարտից հետո գնում եմ տուն, եթե ընտանիքիս անդամներն արթուն են լինում, զրուցում ենք, քննարկում նրանց օրվա ընթացքը:

Հանգստյան օրերին եւս նրանց համար բավական քիչ ժամանակ է մնում: Ազատ ժամանակ լինելու դեպքում այն անցկացնում եմ ընտանիքիս հետ, կամ ընկերներիս եմ հանդիպում: Մենք շնիկ ունենքˋ Սթիվը, երբեմն, մտքերս հավաքելու համար, նրա հետ զբոսանքի եմ դուրս գալիս: Բացառությամբ աշխատանքի պլանավորումից, երբեք չեմ պլանավորում իմ օրը, հակառակ դեպքում, երբ մի բան նախատեսվածի պես չի ընթանում, շատ եմ զայրանում:

- Ձեր շնիկի մասին կպատմե՞ք:

- Սթիվը մեր ընտանիքի լիարժեքˋ վեցերորդ անդամն է: Հիմա ինքն էլ է ինձ շատ կարոտում: Երբ տուն եմ գնում, առաջինը նա է դիմավորում ինձ: Դուռը բացելուց քթիկով հպվում ու բարեւում է, հետո սպասում, թե որտեղ եմ նստելու, որ գա ու իմ կողքին նստի:
[[gallery3]]
Տանը շուն պահելը կնոջս գաղափարն էր. նա կարծում է, որ երեխաների դաստիարակության հարցում դա շատ կարեւոր քայլ է: Երբ նոր էինք Սթիվին բերել տուն, աշխատանքով էի զբաղված ու շատ անտարբեր էի, հիմա մեր ընտանիքն առանց նրա չենք պատկերացնում:

Ընտանիքի մասին

- Ինչպե՞ս եք ծանոթացել Ձեր տիկնոջ հետ:

- Շատ պատահական հանդիպում ու ծանոթություն էր: Երբ ավարտում էի ինստիտուտն ու գնացել էի դիպլոմս վերցնելու, համալսարանի միջանցքում տեսա նրան ու … գնացի նրա հետեւից: Այդպես մենք ծանոթացանք ու դեռ մեկ տարի էլ չանցածˋ ամուսնացանք:
[[gallery4]]
- Իսկ ինչո՞վ է զբաղվում Ձեր կինը:

- Կինս մասնագիտությամբ ֆիզիոթերապեվտ է, աշխատել է Կարմիր խաչի «Գրացիա» միջազգային վերականգնողական կենտրոնում, իսկ երեխաների ծնվելուց  հետո նախընտրել է զբաղվել նրանց դաստիարակությամբ, ինչը նրան շատ լավ հաջողվել է: Համարում եմ, որ ժամանակին կայացված նման որոշումը շատ ճիշտ էր: Այս պահին եւս նա զբաղված է մեր տան ջերմության ու հարմարավետության պահպանմամբ:

- Իսկ որդինե՞րը:

- Տղաներս ուսանող են: Ավագ որդիս սովորում է Բժշկական համալսարանում: Մյուս երկուսը երկվորյակ են, նրանցից մեկը սովորում է Ճարտարապետական, մյուսըˋ Ագրարային համալսարանում: Մասնագիտության ընտրության հարցում չենք միջամտել. դա նրանց ընտրությունն է, ուստի իրենք են հետեւողական իրենց ուսուցման գործում եւ ջանում են լավ սովորել, որպեսզի հետագայում չթերանան իրենց մասնագիտություններում:

- Ինչի՞ մասին եք զրուցում որդիների հետ:

-Մենք ընկերներ ենք: Որդիներիս հետ միշտ ունեցել եմ ընկերական հարաբերություններ, որպեսզի իրենց խնդիրներն ու հետաքրքրող հարցերը կարողանան քննարկել ինձ հետ: Մեր զրույցի թեմաները բազմակողմանի ենˋ սկսած նրանց անձնական, ուսանողական կյանքից, դասերից կամ հետագա կարիերայից:
[[gallery5]]
Ագրարային համալսարանում սովորող որդուս հետ վերջերս ընդհանուր շատ հարցեր ենք քննարկում, մտքեր ու կարծիքներ փոխանակում: Ինձ հետաքրքիր է նրա տեսակետը՝ որպես ոլորտի երիտասարդ ներկայացուցչի:

Նախասիրությունների մասին

- Ի՞նչ նախասիրություններ ունեք:

- Նախասիրության համար հիմա ժամանակ չի մնում: Ողջ կյանքում զբաղվել եմ սպորտով` ըմբշամարտ, կարատե, այկիդո մարզաձեւերով, որոնցից գոտիներ ու պատվոգրեր ունեմ, բայց զուտ սիրողական բնույթի:

Երբ գնում եմ հանգստանալու, պարտադիր ինձ հետ մեկ-երկու գիրք եմ վերցնում, որոնք կարող են լինել դասական գրականության օրինակներ, հոգեբանության, հաջողակ պատմությունների կամ մարդկանց մասին գրքեր:

-Ի՞նչ պայմաններ են պետք Ձեզˋ հանգստի համար:

-Լռություն. բայց դա կարող է տեւել երկու-երեք օր, որից հետո նախընտրում են ակտիվ հանգիստը: Եթե արտերկրում եմ, սիրում եմ զբոսնել տեսարժան, պատմական վայրերում, մարդկանց բազմության մեջˋ հասկանալ ինչպե՞ս են նրանք ապրում, աշխատում եւ ինչպե՞ս է ստեղծվում ժողովուրդ-երկիր կապը:

-Իսկ ի՞նչ ժանրի երաժշտություն է օրվա ընթացքում ուղեկցում Ձեզ:

- Ցանկացած երաժշտություն, որն այդ պահին, կախված տրամադրությունից, ուզում եմ լսել: Կարող եմ գնալ դասական երաժշտության, ջազային համերգի կամ օպերային ներկայացման:

- Խոհանոցում երբե՞ւէ լինում եք:

-Ոչ: Կինս չի թողնում (ծիծաղում է-հեղինակ): Նա կարծում է, որ խոհանոցում ես իրեն խանգարում եմ, հետեւաբար՝ այնտեղ ես միայն սպառողի դերում եմ:
[[gallery6]]
- Ի՞նչ խմիչք եք նախընտրում:

- Ցանկացած որակյալ խմիչք: Ինձ ավելի շատ հետաքրքիր է տվյալ խմիչքի պատրաստման ձեւը, տեխնոլոգիաները, այն ըմպելու մշակույթը: Երեւի դա պայմանավորված է նրանով, որ երկար տարիներ աշխատել եմ մի ընկերությունում, որտեղ խմիչքի արտադրության մշակույթն ամենից կարեւորն է:  Նախընտրում եմ  կոնյակ, վիսկի, տեկիլա, գինի կամ օղի: Դա եւս կախված է միջավայրից ու տվյալ պահի իմ տրամադրությունից:

Իգնատի Առաքելյանի հետ զրուցել է Սիրանուշ Եղիազարյանը




Загрузка...

Читайте на сайте

Другие проекты от 123ru.net








































Другие популярные новости дня сегодня


123ru.net — быстрее, чем Я..., самые свежие и актуальные новости Вашего города — каждый день, каждый час с ежеминутным обновлением! Мгновенная публикация на языке оригинала, без модерации и без купюр в разделе Пользователи сайта 123ru.net.

Как добавить свои новости в наши трансляции? Очень просто. Достаточно отправить заявку на наш электронный адрес mail@29ru.net с указанием адреса Вашей ленты новостей в формате RSS или подать заявку на включение Вашего сайта в наш каталог через форму. После модерации заявки в течении 24 часов Ваша лента новостей начнёт транслироваться в разделе Вашего города. Все новости в нашей ленте новостей отсортированы поминутно по времени публикации, которое указано напротив каждой новости справа также как и прямая ссылка на источник информации. Если у Вас есть интересные фото Вашего города или других населённых пунктов Вашего региона мы также готовы опубликовать их в разделе Вашего города в нашем каталоге региональных сайтов, который на сегодняшний день является самым большим региональным ресурсом, охватывающим все города не только России и Украины, но ещё и Белоруссии и Абхазии. Прислать фото можно здесь. Оперативно разместить свою новость в Вашем городе можно самостоятельно через форму.



Новости 24/7 Все города России




Загрузка...


Топ 10 новостей последнего часа






Персональные новости

123ru.net — ежедневник главных новостей Вашего города и Вашего региона. 123ru.net - новости в деталях, свежий, незамыленный образ событий дня, аналитика минувших событий, прогнозы на будущее и непредвзятый взгляд на настоящее, как всегда, оперативно, честно, без купюр и цензуры каждый час, семь дней в неделю, 24 часа в сутки. Ещё больше местных городских новостей Вашего города — на порталах News-Life.pro и News24.pro. Полная лента региональных новостей на этот час — здесь. Самые свежие и популярные публикации событий в России и в мире сегодня - в ТОП-100 и на сайте Russia24.pro. С 2017 года проект 123ru.net стал мультиязычным и расширил свою аудиторию в мировом пространстве. Теперь нас читает не только русскоязычная аудитория и жители бывшего СССР, но и весь современный мир. 123ru.net - мир новостей без границ и цензуры в режиме реального времени. Каждую минуту - 123 самые горячие новости из городов и регионов. С нами Вы никогда не пропустите главное. А самым главным во все века остаётся "время" - наше и Ваше (у каждого - оно своё). Время - бесценно! Берегите и цените время. Здесь и сейчас — знакомства на 123ru.net. . Разместить свою новость локально в любом городе (и даже, на любом языке мира) можно ежесекундно (совершенно бесплатно) с мгновенной публикацией (без цензуры и модерации) самостоятельно - здесь.



Загрузка...

Загрузка...

Экология в России и мире




Путин в России и мире

Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.






Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...





Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net