Բրայզա. ԱՄՆ–ն պատճառներ չունի դադարեցնելու Հարավային գազային միջանցքին ցուցաբերվող աջակցությունը
ԱՄՆ–ն պատճառներ չունի դադարեցնելու Հարավային գազային միջանցքին ցուցաբերվող աջակցությունը։ Այդ մասին Trend–ի հետ զրույցում հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան Մեթյու Բրազյան։
Նա վստահություն է հայտնել, որ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը չի փոխելու երկրի արտաքին քաղաքականությունը։
Ըստ Բրայզայի՝ այսօր ոչ ոք չի կարող կանխատեսել Թրամփի քաղաքականությունը Հարավային Կովկասում։ Նրա խոսքով, Հարավային գազային միջանցք նախագիծն արդեն բավականաչափ առաջ է ընթացել, ստորագվել են համաձայնագրեր ու ոչ մի պատճառ չկա դադարեցնելու այդ նախագիծը։
Հարավային գազային միջանցքն ԵՄ–ի առաջնահերթ նախագծերից մեկն է, որն ենթադրում է 10 միլիարդ խմ ադրբեջանական գազի արտահանումը Վրաստանով ու Թուրքիայով դեպի Եվրոպա։