Ռուսական «Ինչ, որտեղ, երբ» հեռուստախաղի ժամանակ գիտակն ադրբեջանցի գիտակին «սրիկա» է անվանել (տեսանյութ)
Ռուսական «Ինչ, որտեղ, երբ» ինտելեկտուալ ակումբի անդամներ Անդրեյ Կոզլովն ու Ռովշան Ասկերովը վեճի են բռնվել «Բյուրեղապակյա ատոմ» մրցանակին արժանացած թիմի խաղի հեռարձակման ժամանակ, հաղորդում է Lenta.ru-ն:
Ադրբեջանցի խաղացող Ասկերովը պնդել է (28-րդ րոպեին), իբր ինքը տեսել է, թե ինչպես է Կոզլովը հուշում սեղանի շուրջ նստած խաղացողներին, ինչի արդյունքում որպես պատասխան է տրվել մի տարբերակ, որը նույնիսկ չի քննարկվել: Հաղորդավարը չի տեսել դա, քանի որ խաղի ղեկավարներն ուշադրություն չեն դարձրել դրան:
Ի պատասխան Ասկերովի դիտողությանը` Կոզլովը նրան սրիկա է անվանել և համեմատել Գենադի Խազանովի փոքր ներկայացման վագրի հետ (աղբյուրի ենթադրությամբ` այն վագրի, որին քիչ միս է հասել):
«Իսկ ես այստեղ էլ չեմ լռի: Ռովշա՛ն, դուք սրիկա՛ եք: Ինչ եմ կարող անել, դուք սրիկա եք: Ռովշանն ուղղակի նախանձում է, որ նրանք խաղում են, իսկ նա` ոչ: Ռովշան, այլևս չեմ խոսի ձեզ հետ»,-հայտարարել է Կոզլովը: