Շնորհավորում ենք ՀՀ բանկային աշխատակցի տոնը
Այսօր Հայաստանում նշվում է բանկային համակարգի աշխատողի օրը։
23 տարի առաջ՝ 1993թ. նոյեմբերի 22-ին, շրջանառության մեջ դրվեց ազգային արժույթը, ինչը առիթ հանդիսացավ հետագայում նշել այս օրը որպես բանկային համակարգի աշխատողի օր։
Հարգելի բանկիրներ, Մեդիամաքսի եւ Banks.am-ի անունից շնորհավորում ենք ձեզ մասնագիտական տոնի առթիվ: Մաղթում ենք գործնական հաջողություններ, քաջ առողջություն, ընտանեկան ջերմություն, խաղաղ երկինք եւ լավատեսություն:
Յուրաքանչյուր բանկի՝ վստահելի գործընկերոջ համբավը մեծապես կախված է աշխատանքի նկատմամբ ձեր նվիրվածությունից, հաճախորդների հետ հարաբերություններում խորհրդատուի դիրքերից հանդես գալու կարողությունից:
Վստահ ենք՝ ձեր մասնագիտական կարողությունները մշտապես ուղղված կլինեն մեր երկրի բարօրությանը եւ կներառեն նոր մոտեցումներ՝ սրընթաց զարգացումներին համընթաց:
Մենք բարձր ենք գնահատում մեր համագործակցությունը՝ ուղղված ոլորտի ձեռքբերումների եւ խնդիրների լուսաբանմանը եւ պատրաստ ենք քննարկել ու միասին իրագործել համագործակցության ամենատարբեր ձեւաչափեր:
2017 թվականին, Կենտրոնական բանկի հայտնի որոշման հետ կապված՝ նոր էջ է բացվում հայաստանյան բանկերի համար, ուստի ակնկալում ենք նոր գաղափարների կյանքի կոչում եւ ծառայությունների ներդրում՝ ի շահ ՀՀ քաղաքացիների եւ բիզնես համայնքի ֆինանսական կայունության։
Մաղթում ենք ձեզ տոնական տրամադրություն եւ առաջարկում վերհիշել դրամի ստեղծման պատմությունը: