Mercedes-Benz-ը Փարիզում ներկայացրել է 408 ձիաուժ հզորությամբ էլեկտրաքրոսովերը (լուսանկարներ)
Mercedes-Benz ընկերությունը Փարիզյան ավտոսրահում ներկայացրել է Generation EQ կոնցեպտային էլեկտրական քրոսովերը, որի հզորությունը կազմում է 408 ձիաուժ:
Ինչպես տեղեկացնում է Motor.ru-ն, գերմանական մոդելի նախատիպի սերիական տարբերակը, որը շուկայում կհայտնվի 2019-ին, կկարողանա մրցակցել Tesla Model X-ի, ինչպես նաև Audi, Porsche և Jaguar ընկերությունների ապագա էլեկտրական ամենագնացների հետ:
Mercedes-Benz Generation EQ-ն համալրված է 2 էլեկտրաշարժիչով` 1-ական առաջնամասում և ետնաասում: 100 կմ/ժամ արագությունը քրոսովերը կարողանում է զարգացնել 5 վայրկյանում: Լիթիում-իոնային մարտկոցներով աշխատող էլեկտրաշարժիչների մեկ լիցքավորմամբ հնարավոր է 500 կմ տարածություն անցնել: Իսկ վերալիցքավորման ինովացիոն համակարգի շնորհիվ էներգիայի պաշարը լրացվում է ընդամենը 5 րոպեում:
Էլեկտրամեքենան ներկայանում է առանց ապակեմաքրիչների և դռների բռնակների, իսկ ավանդական արտաքին հայելիները փոխարինվել են տեսախցիկներով:
Կոնցեպտային մոդելի սերիական տարբերակը կթողարկվի EQ ենթաբրենդի ներքո, որի կազմում արտադրվելու են բոլոր էլեկտրական մոդելները: Նոր ընտանիքը ներառելու է առնվազն 4 մոդելներ` 2 սեդան և 2 ամենագնաց: