Բազմաշերտ ապակե սեղան, որը թույլ է տալիս «սուզվել» ծովի մեջ (լուսանկարներ)
Բրիտանացի դիզայներ Քրիստոֆեր Դաֆին սուրճի ձեռագործ սեղան է ստեղծել, որն իրենից ներկայացնում է փայտի ու կապույտ ապակու յուրօրինակ խառնուրդ, հաղորդում է Boredpanda.com-ը:
Դիզայների խոսքերով` ինքն աշխատանքի ընթացքում փորձարկումներ է արել փայտի և օրգանական ապակու շերտերի հետ ու հասկացել, որ օգտագործվող նյութերի տարբեր երանգներն ու մգությունը թույլ են տալիս ծովի պատրանք ստեղծել: