Lexus-ը կոմպակտ քրոսովեր է ներկայացրել` կինետիկ նստատեղերով (լուսանկարներ)
Lexus ընկերությունը Փարիզի ավտոսրահում ներկայացրել է UX կոմպակտ քրոսովերի նախատիպը:
Motor.ru-ի հաղորդմամբ` նորագույն մեքենան համալրվել է, այսպես կոչված, կինետիկ նստատեղերով, որոնք ներկայանում են էկոլոգիական նյութերից կառուցված հատուկ մեջքով:
Կոնցեպտային մեքենան մշակվել է «Լեքսուսի» եվրոպական դիզայներական կենտրոնում, որը տեղակայված է Ֆրանսիայում: Նորույթը ստացել է ավանդական խոշոր ռադիատորի վանդակաճաղեր, մեծ անիվներ, էլեկտրաքրոմային պատուհաններ` մգեցման հնարավորությամբ, ինչպես նաև երթևեկության հակառակ ուղղությամբ բացվող հետին դռներ:
Կողային հայելիները փոխարինվել են տեսախցիկներով, որոնց ստացած պատկերը ցուցադրվում է սրահում տեղադրված էկրանին: