Մադրիդում բացվել է Lego-ից պատրաստված սուպերհերոսների ցուցադրությունը
Մադրիդի Ֆերնան Գոմեսի անվան մշակութային կենտրոնում բացվել է The Art of the Brick ցուցահանդեսը, որին ներկայացվել են Լեգոյի մասնիկներից պատրաստված ավելի քան 120 արձաններ:
Ինչպես ներկայացնում է Euromag-ը, յուրահատուկ աշխատանքների հեղինակը ամերիկացի նկարիչ Նաթան Սավայան է, ով աշխատել է Warner Bros. կինոընկերության և DC Comics հրատարակչության հետ համատեղ:
Ցուցադրությունը նվիրված է դասական կոմիքսներին, դրանց սուպերհերոսներին, ինչպիսիք են Բեթմենը, Սուպերմենը, Հրաշք-կինը, Ջոկերը: Բացի սուպերհերոսներից նկարչի գործերում կարելի է գտնել նաև կենցաղային որոշ իրեր, տրանսպորտային միջոցներ և պարզապես կրեատիվ կերպարներ:
DC Comics-ի կերպարներին նվիրված ցուցադրությունն արդեն կայացել է հինգ մայրցամաքների 75 քաղաքներում: Ցուցադրությունը բաց կլինի մինչև 2017-ի փետրվարի 12-ը: