Լոնդոնի Թրաֆալգար հրապարակում բթամատը վեր պարզած ձեռքի հսկա քանդակ է տեղադրվել (լուսանկարներ)
Լոնդոնի Թրաֆալգար հրապարակի պատվանդանի վրա տեղադրվել է չորրորդ արվեստի գործը, որն իրենից բթամատը վերև պարզած հսկա ձեռք է ներկայացնում:
Ինչպես ներկայացնում է Reuters-ը, քանդակի բացման արարողությանը ներկա է գտնվել Լոնդոնի քաղաքապետ Սադիք Խանը: Քանդակի հեղինակն է նկարիչ-քանդակագործ Դևիդ Շրինգլին:
«Իսկապես լավ է» կոչվող բրոնզե քանդակը, որի բարձրությունը կազմում է 7 մետր, բացվել է հինգշաբթի: Քանդակագործի խոսքով` այն խորհրդանշում է «լավատեսություն և դրական տրամադրություն»:
Լոնդոնյան հրապարակի պատվանդանը կառուցվել է 1841-ին: Այնտեղ նախատեսվում էր տեղադրել Ուիլյամն IV արքայի արձանը, սակայն պատվանդանը դատարկ էր մնացել ֆինանսավորման բացակայության պատճառով: Իսկ վերջերս այն համալրվել էր մի շարք պատվերով ստեղծված արվեստի գործերով: