Հորդառատ անձրևների հետևանքով Բաքվի որոշ թաղամասեր ջրի տակ են հայտնվել (տեսանյութեր)
Հորդառատ անձրևների հետևանքով Բաքվի որոշ թաղամասեր ջրի տակ են հայտնվել, հայտնում է contact.az-ը:
Հատկապես տուժել են Ադրբեջանի մայրաքաղաքի ծայրամասերի տները, որտեղ վատ է գործում կոյուղու համակարգը:
Շատ ճանապարհներ նույնպես ջրի տակ են հայտնվել: Ջրի հոսքերը լցվել են փողոցներ և ստորգետնյա տարածքներ:
Փրկարարական աշխատանքներին մասնակցել են Արտակարգ իրավիճակների նախարարության համապատասխան ծառայությունները։