Գերխնդիր է դրվել՝ ունենալ կայունացման բյուջե. ֆինանսների նախարար
Պարտքով գումարները վերջին տարիներին օգտագործվել են արտաքին ցնցումների ժամանակ տնտեսությանն աջակցելու համար: Այս մասին այսօր Կառավարությունում լրագրողների հետ զրույցում ասաց ֆինանսների նախարար Վարդան Արամյանը:
«Գերխնդիր է դրվել, որպեսզի մենք ունենանք կայունացման բյուջե, դրա համար պետք է շատ մեծ ուշադրություն դարձնել հարկաբյուջետային կայունացմանը, որպեսզի մենք աստիճանաբար կայունացնենք նաև պետական պարտքի մակարդակը, որից հետո արդեն կունենաք ավելի հստակ հոսքերի բյուջե»,-ասաց նա։
Թե ինչ հիմնական ցուցանիշներ կան բյուջեում, նախարարն ասաց. «Հիմնական ցուցանիշները եկամուտների մասով 1 տրիլիոն 510 մլրդ է, ծախսերի մասով՝ նախատեսվել է 1 տրիլիոն 360 մլրդ-ի ծախս:Արդյունքում եկամուտը լինելու է 150 մլրդ»:
2016 թվականի հետ համեմատություն տանելու դիտարկմանն ի պատասխան նախարարն ասաց, որ համեմատությունը պետք է կատարվի ոչ թե 2016 թվականի նախագծի համեմատ, այլ նրա համեմատ, թե մոտավորապես ինչ գնահատականով են դուրս գալու 2016 թվականին. «Ես այդ գնահատականը կառավարության նիստին հնչեցրեցի: Ամենայն հավանականությամբ մենք կունենաք բավականին բարձր պակասուրդ՝ շուրջ 300 մլրդ դրամի չափով 2016 թվականին, դրա համար 2017-ին պակասուրդը պիտի կրճատվի»: