Մենք ունենք N գումար և արդյունավետությունը պետք է բարձրացնել այդ գումարի սահմաններում. Լևոն Ալթունյան (տեսանյութ)
Առողջապահության նախարարությանը հատկացված միջոցների սահմաններում պետք է բարձրացնի արդյունավետությունը:
Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը:
Հարցին, թե առողջապահության ոլորտը պահանջում է լուրջ միջոցներ, որտեղի՞ց պետք է գտնվեն լրացուցիչ ֆինանսական միջոցներ, որպեսզի լուծվեն առողջապահության ոլորտում առկա խնդիրները, Ալթունյանը պատասխանեց. «Ես չեմ կարող պատասխան տալ բյուջեի եկամտային հատվածի մասին: Մենք ունենք N գումար, որը հատկացված է առողջապահության նախարարությանը: Ես արդյունավետությունը պետք է բարձրացնեմ այդ գումարների սահմաններում»:
Ֆինանսական այլ հարցերին ի պատասխան՝ նախարարն ասաց, որ այսօր շրջայց է նախատեսված նախարարության ստորաբաժանումներում. «Էտապը սա է, ես ծանոթանում եմ: Մի քիչ ժամանակ տվեք»: