Մեծ Բրիտանիայում դեն նետված մթերքի սուպերմարկետ են բացել աղքատների համար
Բրիտանական Լիդս քաղաքում բացվել է առաջին սուպերմարկետը, որտեղ դեն նետված սնունդ է վաճառվում:
Ինչպես հաղորդում է The Independent-ը, արտասովոր սուպերմարկետի դարակներում փաթեթավորված վաճառում են այն սննդամթերքը, որը դեն է նետվել այլ սուպերմարկետներում և ընկերություններում:
Խանութ-պահեստը նախատեսված է առաջին հերթին աղքատ ընտանիքների համար: Այդ իսկ պատճառով գնորդները մթերքների համար կվճարեն այնքան, որքան հարկ կհամարեն:
Խանութը բացել են Real Junk Food Project կազմակերպության ակտիվիստները: Ապագայում նրանք մտադիր են նմանօրինակ սուպերմարկետներ բացել Մեծ Բրիտանիայի ողջ տարածքում:
Հիշեցնենք, որ նախկինում հաղորդվում էր Դանիայում ժամկետն անց սննդամթերքի առաջին խանութի բացման մասին: