Ֆրանսիայում գտնվող այս ճանապարհն օրը 2 անգամ անցնում է ջրի տակ. լուսանկարներ
Ֆրանսիայում ճանապարհորդելիս այնպես ծրագրեք ուղևորությունը, որ հնարավորություն ունենաք տեսնել աշխարհի ամենախորհրդավոր ճանապարհներից մեկը: Բայց զգույշ եղեք. այն կարող է անհետանալ…
Ինչպես ներկայացնում է Boredpanda.com-ը, Պասաժ դյու Գուա ճանապարհը միացնում է Բուրնյոֆ ծոցը և Նուրամուտյե կղզին: Այն ոչ միայն եզակի է, այլև անչափ վտանգավոր: Ամեն օր երկու անգամ այն անհետանում է`անցնելով ջրի տակ: Դա տեղի է ունենում բարձր բարձր ալիքների մակընթացության ժամանակ, երբ 4.5 կմ երկարությամբ ճանապարհն հայտնվում է 4 մետր խորությամբ ջրի տակ:
Այսպիսով, այս ճանապարհը մարդիկ կարող են օգտագոծել օրվա մեջ երկու անգամ, այն էլ մի քանի ժամով միայն: Ճանապարհի երկու կողմից բարձրացող հատուկ վահանակները ցույց են տալիս, թե երբ է անվտանգ այն օգտագործել: