Դերասանը պետք է արտացոլի հանրության կյանքը չեզոք դիրքերից. Նիկոլաս Քեյջ
Օլիվեր Սթոունի «Սնոուդեն» ֆիլմում խաղացած Նիկոլաս Քեյջ համարում է, որ դերասանի խնդիրն է հայելի լինել ու արտացոլել այն, ինչ տեղի ունենում հասարակությունում չեզոք դիրքերից, հաղորդում է RIA Novosti-ին:
Քեյջի խոսքով՝ ինքը խաղացել է «Սնոուդեն» ֆիլմի ընդամենը երկու դրվագում: Պատասխանելով այն հարցին, թե ինչպես է համաձայնել խաղալ ամերիկացիների կողմից դավաճան համարվող Էդվարդ Սնոուդենին արդարացնող ֆիլմում, Քեյջը նշել է, թե փորձել է դրան չեզոք դիրքերից նայել:
«Դերասանի խնդիրը հայելի լինելն ու հասարակությունում կատարվող ամեն ինչ չեզոք դիրքերից արտացոլելն է: Դա հենց այն է, ինչ ես արել եմ: Իհարկե, այն ինչ արեց Սնոուդենը՝ փոխեց աշխարհը»,- հայտարարել է Քեյջը:
«Սնոուդեն» ֆիլմը պատմում է Ազգային անվտանգության գործակալության նախկին գործակալի մասին, ով 2013թ-ի հունիսին Washington Post և Guardian թերթերին մի շարք քաղտնի փաստաթղթեր էր հանձնել ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի իրականացրած լրտեսական ծրագրերի վերաբերյալ: