Ուիլ Սմիթի դուստրը նկարահանվել է Chanel-ի գովազդային արշավում (լուսանկարներ, տեսանյութ)
Դերասան Ուիլ Սմիթի ու Ջադա Փինքեթ Սմիթի 15-ամյա դուստր Ուիլոու Սմիթը նկարահանվել է Chanel բրենդի գովազդային արշավում, հաղորդում է Tatler.ru-ն:
Նշվում է, որ Chanel-ի գլխավոր դիզայներ ու ստեղծագործական տնօրեն Կառլ Լագերֆելդը Սմիթին ընտրել է որպես նորաձևության տան դեմք` ասելով, որ աղջկա հիշվող արտաքինը կատարելապես համադրվում է նրա հայտնի ծնողների ազգանվան հետ:
«Գլուխս ցավում է 3D-ից, պարզապես չեմ կարող դիտել այն: Սովորական ֆիլմեր եմ սիրում: Ու սիրում եմ արտասովոր լինել», - ասել է աղջիկը:
Chanel-ի ու Ուիլոու Սմիթի առաջին համատեղ աշխատանքը 3D-ի հետ որևէ կապ չունի. այն հասարակ ակնոցներ է ներկայացնում:
Tatler.ru-ն հրապարակել է գովազդային արշավի լուսանկարները, որոնք և ներկայացնում ենք ստորև.