Կայացավ Երևանի հանրակրթական դպրոցների տնօրենների խորհրդակցությունը (տեսանյութ)
4-րդ և 9-րդ դասարանների աշակերտների քննությունների փոփոխության ձևաչափը կարևոր է։ Վերադարձվելու է բանավոր քննությունը, փոխադրությունը, շարադրությունը, որպեսզի երեխաները կարողանան իրենց «ես»-ը ունենալ։ Այս մասին Երևան քաղաքի հանրակրթական դպրոցների տնօրենների օգոստոսյան խորհրդակցությունից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը։
«Թեստային համակարգին սովորեցնելը կլինի երևի ավագ դպրոցում, որպեսզի պատրաստ լինեն ընդունելության քննություններին»,- մանրամասնեց Լևոն Մկրտչյանը՝ ավելացնելով, որ արդեն փոփոխությունների են ենթարկվել ուսումնական պլանները և ուսուցիչների ու տնօրենների ընտրության կարգը։
Խորհրդակցությանը մասնակցած Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ դպրոցներում դեռևս կան խնդիրներ վերանորոգման հետ կապված՝ 60 տոկոսը դեռ կարիք ունի հարմարավետության ապահովման։
Մանրամասները դիտեք տեսանյութում։