Հս. Կորեայում մոտ 150.000 երիտասարդներ բուռն ծափահարություններով ողջունել են առաջնորդ Կիմ Չեն Ընին (լուսանկարներ, տեսանյութ)
Հյուսիսային Կորեայում մոտ 150.000 երիտասարդներ իրենց խոնարհումն ու հարգանքն են հայտնել երկրի առաջնորդ Կիմ Չեն Ընին՝ հավաքվելով իր «տարողունակությամբ» աշխարհի ամենամեծ մարզադաշտում, գրում է The Daily Mail-ը:
Նրանք կիրակի օրը ժամանել են երկրի մայրաքաղաք Փհենյանի կենտրոնում գտնվող Մայիս 1-ի անվան Նիննադո մարզադաշտ՝ նշելով երկրի հիմնական երիտասարդական լիգայի 23 տարվա ընթացքում առաջին մեծ հավաքը:
Սոցիալիստական երիտասարդական լիգան մեծ դեր ունի երկրի համակարգում: 14-ից 30 տարեկան երիտասարդները միանում են կազմակերպությանը և մասնակցում տարբեր միջոցառումների՝ ուսուցողական դասընթացներից մինչև խոշոր շինարարական նախագծերի իրականացման հարցում օգնություն:
Երկրի իշխանությունները նշում են, որ լիգան ունի 5 միլիոն անդամ:
Հսկայական մարզադաշտը, որտեղ տեղավորվում է 150 հազար մարդ, գրեթե ամբողջությամբ լցված է եղել երիտասարդներով, որոնք հավաքի ընթացքում ճրագներ են պահել և կարգախոսներ բացականչել՝ ողջունելով երկրի առաջնորդին: