Շավարշ Քոչարյան. Լավրովը Հայաստան կժամանի աշխատանքային այցի շրջնականերում, այլ ոչ թե՝ ինչ-որ հարցերի պատասխան ստանալու նպատակով
Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարը Հայաստան կժամանի աշխատանքային այցի շրջնականերում, այլ ոչ թե՝ ինչ-որ հարցերի պատասխան ստանալու նպատակով, ապրիլի 21-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը:
Քոչարյանի խոսքով, Հայաստանի և Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարները կքննարկեն երկկողմ, տարածաշրջանային և միջազգային օրակարգի հարցերի լայն շրջանակ: ՙԲնականաբար, հատուկ ուշադրություն կդարձվի ղարաբաղյան հիմնախնդրին՝ հաշվի առնելով հակամարտության գոտում վերջին սրացումը՚,- հայտարարել է փոխարտգործնախարարը: Հիշեցնենք, որ ատգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով ապրիլի 21-22-ը ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը պաշտոնական այց կկատարի Հայաստան:
Ապրիլի 7-ին Բաքվում Ադրբեջանի և Իրանի գործընկերների հետ ճեպազրույցի ժամանակ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման պայմանագրի գրեթե բոլոր բաղադրիչները սեղանին են: ՙՀարցը նույնիսկ այն չէ, թե ինչպես դասավորել այդ բաղադրիչները, այլ՝ ձևակերպումների մեջ է, մենք շատ մոտ ենք հակամարտության կարգավորմանը-Խմբ./: Ռուսաստանը, գուցե, մնացած երկրներից ավելի շատ է շահագրգռված հակամարտության շուտափույթ կարգավորմամբ՚,- նշել է նա: Նրա խոսքով, պայթունավտնագ իրավիճակի հետ կապված՝ բոլոր երկրների շահերից է բխում հակամարտության քաղաքական կարգավորմանն ուղղված ջանքերի ակտիվացումը: