ՌԴ-ը Ադրբեջանին է մատակարարել Ми-17В-1 վեց տրանսպորտային-մարտական ուղղաթիռներ
«Вертолеты России» ընկերությունը առկա ռազմա-տեխնիկական համագործակցության մասին համաձայնագրերի հիման վրա Ադրբեջանին է մատակարարել Ми-17В-1 վեց տրանսպորտային-մարտական ուղղաթիռներ:
Ինչպես նշում է АПА-ն, այդ մասին նշված է «Вертолеты России» հոլդինգի 2015թ.-ի ֆինանսական հաշվետվության մեջ: Հաշվետվության մեջ նշվում է, որ հոլդինգը Ми-171 տարբեր մոդիֆիկացիաների ուղղաթիռներ է առաքել Ինդոնեզիա, Բանգլադեշ, Պերու, Իրաք, Շրի-Լանկան և Կուբա: Ընկերությունը վաճառել է 212 միավոր ուղղաթիռներ, որը 59 հատով զիջում է անցյալ տարվա տվյալներին: Ընկերությունը կարողացել է շահույթն ավելացնել 50 միլիարդ ռուբլով: