Պատերազմի արձագանքը. "լատենտ ճակատներ" ՀՀ-ի հարավային ու հյուսիսային սահմանների երկայնքով
Ղարաբաղում քառօրյա պատերազմից հետո ակտիվացել են դիվանագիտական քայլերն այդ հակամարտության կարգավորման ուղղությամբ: Ռազմական գործողությունները կրել են լոկա բնույթ և չեն տարածվել ռեգիոնալ մակարդակ, ինչը կարող էր լուրջ հետևանքներ ունենար հակամարտող կողմերի, ինչպես նաև տարածաշրջանի հիմնական աշխարհաքաղաքական խաղացողների համար:
Ղարաբաղյան հակամարտության համատեքստում ՀՀ-ի ազգային անվտանգության կարևոր տարրերից է անմիջական հարևանների չեզոքուոթյունը՝ հյուսիսից՝ Վրաստանի, իսկ հարավայից՝ Իրանի: Թուրքիան այդ համատեքստում չի քննարկվում, որպես ի սկզբանե ադրբեջանամետ պետությունը, որը 1993թ.-ից փակի տակ է պահում հայ-թուրքական սահմանը: Ինչ վերաբերվում է Վրաստանի դիրքորոշմանը, ապա չնայած Թբիլիսին ու Բաքուն առևտրա-տնտեսական գործընկերներ են, ՀՀ-ի ազգային անվտանգությունից է բխում, որպեսզի վրացական իշխանությունները թույլ չտան ՀՀ-ի հյուսիսում՝ արդբեջանաբնակ Քվեմո-Քարթլիի տարածաշրջանում նոր, հյուսիսային ճակատի բացում:
Այդ շրջանն անմիջապես սահմանակցում է ՀՀ Տավուշի և Լոռու մարզերին և ադրբեջանական հատուկ ծառայություններ աշխատանքնի շնորհիվ, ղարաբաղյան, նախիջևանյան ճակատների հետ միասին այդ նոր ճակատի բացումը կարող էր ՀՀ-ը շրջապատել լարվածության նոր օջախով: Չմոռանանք, որ հենց Քվեմո-Քարթլիով է անցնում ՀՀ-ի համար կենսական նշանակության ճանապարհները՝ երկաթգծեր, մայրուղիներ, իսկ դրանց խափանումը, պայթեցումը, շարքից դուրս բերումը կունենար ծանր հետևանքներ ՀՀ-ի համար, եթե Ղարաբաղում ապրիլյան բախումները վերածվեին լայնածավալ պատերազմի: Սակայն վրացական իշխանությունների խոհեմության շնորհիվ Ղարաբաղում քառօրյա պատերազմի օրերին Քվեմո-Քարթլիում իրավիճակը հանգիստ էր և չնայած թուրք-ադրբեջանական տանդեմը հետաքրքրված է այդ ուղղությունից նոր ճակատի բացումն ուղղել ՀՀ-ի դեմ, դա այդպես էլ տեղի չունեցավ:
Եթե այդ սցենարն իրականացվեր, ՀՀ-ը ստիպված կլիներ լրացուցիչ ուժեր կենտրոնացներ այդ ուղղությամբ, հայ-վրացական մինչ այդ հանգիստ սահմանում, ինչը կջլատեր այն ուժերը, որ պետք է ուղղվեին Ղարաբաղին օգնության: Ոչ պակաս կարևոր հանգամանք էր, որ զսպեց Թբիլիսիին, դա ՀՀ-ում ռուսական զորքերի և Անվտանգության դաշնային ծառայության ստորաբաժանումների առկայությունն է, որոնք ՀՀ-ին սպառնացող վտանգի դեպքում կտեղակայվեին նաև հայ-վրացական սահմանին, ինչը չի բխում վրացիների շահերից:
Ինչ վերաբերվում է ՀՀ-ի հարավային հարևանին՝ Իրանին, ապա իրավիճակն այստեղ էլ ավելի վտանգավոր է: Իրանի հյուսիսում բնակվում են մի քանի միլիոն ադրբեջանցիներ, իսկ Արևելյան Ադրբեջան նահանգը սահմանակցում է թե ՀՀ-ին, թե ԼՂՀ-ին: Այդ շրջանների ադրբեջանցիները հեշտությամբ ընկալում են Անկարայի ու Բաքվի պանթուրքիսական շրջանակների ուղղորդումները, ինչը վտանգում է ՀՀ-ի ազգային ավտանգությունը՝ այդ շրջաններում հայկական ապրանքների մուտքն ու ելքը սահմանափակելու, բեռնատարների վրա հարձակումների և այլ սադրանքների պարագայում: Եթե ՀՀ-ի համար հյուսիսային կյանքի ճանապարհն անցնում է Վրաստանով՝ ադրբեջանաբնակ շրջաններով, ապա հարավայինը անցնում է Իրանի արդբեջանաբնակ տարածքներով:
Եթե զուտ ռազմական առումով հարավային՝ հայ-իրանական և արևմտյան՝ հայ-թուրքական սահմանը հսկում են ՌԴ Ավտանգության դաշնային ծառայության զորքերն ու Երևանը կարող է հանգիստ լինել, ապա Ղարաբաղի ու Իրանի սահմանը Արաքսով հսկում են միայն իրանցի սահմանապահներն: Բաքվի ու Անկարայի ուղղորդմամբ, նրանց հատուկ ծառայությունների սադրանքնով տեղի ազգայնական ադրբեջանցիները կարող են փորձել ԼՂՀ-ի համար նոր ճակատ բացել՝ հարավից, իրականացնելով, ասենք, դիվերսիաներ և այլն:
Այսպիսով, ՀՀ-ի համար կենսական նշանակություն ունի անվտանգության տեսանկյունից ավելի ակտիվորեն համագործակցել Վրաստանի ու Իրանի հատուկ ծառայությունների և զինվորականների հետ՝ Վրաստանի և Իրանի ադրբեջանաբնակ շրջաններում հակահայկական տրամադրություններ ու սադրանքներ, ՀՀ-ի հարավային ու հյուսիսային սահմանների երկայնքով լարվածության նոր օջախներ թույլ չտալու համար: Այս հարցը հատկապես ակտուլ է դառնում ղարաբաղյան ճակատում պերմանենտ լարվածության պարագայում:
Արտյոմ Բալասանով, VERELQ-ի մեկնաբան