A320 ինքնաթիռը խուսափել է Ֆրանսիայի երկնքում անօդաչու սարքի հետ բախումից
Իռլանդական Air Lingus ավիաընկերության ինքնաթիռը խուսափել է Ֆրանսիայի երկնքում անօդաչու թռչող սարքի հետ բախումից։ Այդ մասին հայտնել է BFM TV հեռուստաալիքը:
Դուբլինից ուղևորվող, 100 ուղևոր տեղափոխող Airbus A320-ի օդաչուն հայտնել է, որ ժամանակին է նկատել անօդաչու սարքի թռիչքը Ֆրանսիայի կենտրոնական հատվածում՝ Վալ-Դ՛Ուազ ֆրանսիական դեպարտամենտի շրջանում։
«Միջադեպը կարող էր ողբերգական հետևանքներ ունենալ»,- նշում է հեռուստաալիքը:
Տեղի ունեցածի մասին հաղորդվել է Ֆրանսիայի տրանսպորտային ժանդարմերիայի ծառայությանը, որը սկսել է հետաքննություն իրականացնել:
Նմանատիպ դեպք է տեղի ունեցել Բրիտանիայի Հիթրոու օդանավակայանում ապրիլի 17-ին, երբ անօդաչու սարքը դիպել է վայրէջքի պատրաստվող British Airways ավիաընկերության ինքնաթիռին։ Ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել:
Հաղորդվում է, որ անօդաչու սարքերի թռիչքների կարգավորման ուղղությամբ միջոցներ են ձեռնարկվել միայն անցած տարի՝ ԱՄՆ քաղաքացիական ավիացիայի դաշնային վարչության կողմից։