Տորոնտոյի բանուկ մայրուղու վրա «Ցեղասպանության ժխտման 101տարի» գրությամբ պաստառներ են ցուցադրվել
Կանադայի Տորոնտո քաղաքի Հայ երիտասարդական միության անդամները երեկ Կանադայի ամենաբանուկ մայրուղում կանգնած մեծ տառերով պաստառներ են պահել, որոնք իրազեկում են Հայոց ցեղասպանության 101-ամյա ժխտման մասին:
Ինչպես տեղեկացնում Horizon Weekly-ն, հայ երիտասարդներն իրազեկման արշավի համար ընտրել էին օրվա ամենապիկ ժամը, երբ մայրուղին ամենամարդաշատն է լինում: Պաստառների գրությունն ասում է. «Հայոց ցեղասպանություն. միասին ընդդեմ ժխտման», «Հայոց ցեղասպանություն. ժխտման 101 տարի»:
Նշենք, որ ապրիլի 19-ին Կանադայում մեկնարկել է «101 ժամյա գործողությունների» տեղեկատվական արշավը, որի նպատակն է հնարավորինս շատ մարդկանց իրազեկել Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին ընդառաջ և հրավիրել նրանց` մասնակցելու մայրաքաղաք Օտտավայում ամեն տարի ապրիլի 24-ին անցկացվող հիշատակման երթին: