Իրան. Թեհրանի ու Բաքվի հարաբերություններոմ նոր էջ է բացվում
11 համաձայնագրի ու հուշագրի ստորագրումը նոր էջ է բացում Թեհրանի ու Բաքվի հարաբերություններում: Այդ մասին հայտարարել է Իրանի նախագահի աշխատակազմի ղեկավար Մոհամադ Նահավանդիանը Թեհրանում:
Նրա խոսքով, ստորագրված փաստաթղթերը դրականորեն կանդրադառնան երկկողմ հարաբերությունների հեռանկարների վրա: Նահավանդիանը նշել է, որ Իրանի, Ադրբեջանի ու տարածաշրջանի այլ երկրների միջև էներգետիկ ոլորտում համագործակցությունն ունի լավ հեռանկարներ, փոխանցում է Trend:
Նախօրեին Իրանի նախագահ Հասան Ռուհանին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ համատեղ մամուլի ասուլիսն հայտարարեց, որ Իրան-Ադրբեջան երկաթգիծը շահագործման կհանձնվի այս տարվա վերջին:
Իրանն ու Ադրբեջանը քննարկել են նաև ազատ տնտեսական գոտիներում ներդրումներ իրականացնելու հարցը: Ռուհանին նշեց, որ կողմերը քննարկել են բանկային ոլորտում համագործակցության, ինչպես նաև Արազ, Էնզելի և Մակու իրանական ազատ տնտեսական գոտիներում ներդրումներ իրականացնելու հարցը: