Ադրբեջանը բողոքի նոտա է ներկայացրել Ռուսաստանին՝ Հայաստանին զենք վաճառելու հետ կապված
Ադրբեջանը բողոքի նոտա է ներկայացրել Ռուսաստանին՝ Հայաստանին զենք վաճառելու հետ կապված: Ինչպես հայտնում է Trend-ը, այդ մասին հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Հիքմեթ Հաջիևը:
ՙԱդրբեջանը բողոքի նոտա է ներկայացրել Ռուսաստանին, կապված Հայաստանին զենքի ապօրինի վաճառքի հետ՚ փետրվարի 24-ին լրագրողներին հայտարարել է Հաջիևը:
Հայաստանի և Ռուսաստանի միջև կնքված 200 մլն դոլարի վարկային համաձայնագրի տեքստի համաձայն, հանրապետության ԶՈՒ ձեռք կբերեն 9Կ58 «Սմերչե համազարկային կրակի ռեակտիվ համակարգ (ներառյալ համակարգի համար 9Մ351 կումուլյատիվ-բեկորային մարտական մասով հրթիռներ), Իգլա-Ս դյուրակիր ԶՀՀ (համապատասխան 9Մ342 հրթիռներով), ՏՕՍ-1Ա «Սոլնցեպյոկե ծանր հրանետային համալիր (ներառյալ՝ արձակման կայան, տեղափոխման-լիցքավորման կայան, թերմոբարիկ հրթիռներ), Մ113Մ «Կոնկուրսե հակատանկային կառավարվող հրթիռներ՝ տանդեմային մարտական մասով, թռչող սարքերի պասիվ տեղորոշման «Ավտոբազա-Մե համալիր, «Տիգրե զրահամեքենաներ, տանկային Վ-84 շարժիչ, հետևակի մարտական մեքենաների ՈՒՏԴ-20 շարժիչ (հզորությունը` 300 ձիաուժ), 1Ա40-1 տանկային նշանառման սարքավորում, ՌՊԳ-26 «Ագլենե հակատանկային ռեակտիվ նռնականետ, ՍՎԴ 7,62մմ դիպուկահար հրացան, ինժեներական, ականների հայտնաբերման սարքավորումներ, կապի միջոցներ, ավտոտեխնիկա (այդ թվում՝ «ՈՒԱԶե մակնիշի հրամանատարական և սանիտարական ու «ԿԱՄԱԶե մակնիշի տարբեր նշանակության մեքենաներ):
Արտոնյալ պայմաններով վարկի տրամադրման շուրջ 2015 թվականին ստորագրված համաձայնագիրը նախատեսում է, որ վարկի մարումը սկսվելու է 2018 թվականին և տևելու է 10 տարի` տարեկան 3% տոկոսադրույքով։ Իսկ կանխավճարը կկազմի 10%։ Այդպիսով, հաշվի առնելով ռուսական արժույթի արժեզրկումը, ինչպես նաև հանրապետության ՀԱՊԿ անդամությունը, ինչը թույլ է տալիս զենք գնել Ռուսաստանի ներքին գներով, 200 մլն դոլարով հակամարտության հայկականն կողմերը կարող են ձեռք բերել անսահմանափակ քանակությամբ ռուսական զենք: