Добавить новость





160*600

Новости сегодня на DirectAdvert

Новости сегодня от Adwile

Актуальные новости сегодня от ValueImpression.com


Опубликовать свою новость бесплатно - сейчас


Ռասիմ Մուսաբեկով. Ռուս-թուրքական դիմակայության պատճառը Մոսկվայի կողմից Թուրքիայի կենսական կարևոր շահերի ցուցադրական անտեսումն է

Թուրքական ռազմաօդային ուժերի կողմից Սիրիայում ռազմական առաքելություն իրականացնող ռուսական ռմբարկուի ոչնչացումը փակուղի մտցրեց մինչ այդ բավական դինամիկ զարգացող ռուս-թուրքական հարաբերությունները: Ձեր կարծիքով, ո՞րն էր նման որոշման իրական պատճառը՝ հաշվի առնելով, որ այսօր Մոսկվան փաստորեն հրաժարվում է համաձայնության գալ Անկարայի հետ:

 

Ադրբեջանում, ինչպես և աշխարհի մեծ մասնում խոցված ռուսական ինքնաթիռի հետ կապված միջադեպը փորք-ինչ այլ կերպ է ընկալվում: Ռուսական ռազմական ինքնաթիռները, հակառակ Անկարայի շահերի, ռմբակոծել են Սիրիայի թուրքոմաններով բնակեցված շրջանները՝ Թուրքիայի սահմանների մոտ, և բազմիցս խախտել այն: Իսկ Մոսկվայում սխալմամբ չափազանցրել են Թուրքիայի և ԱՄՆ միջև տարաձայնությունների խորությունը և կարծել, թե ստեղծված իրավիճակում կարելի է դրդել Անկարային աջակցել Ռուսաստանին:

 

Մոսկվայի գործողություններում նկատվում է նաև Թուրքիայի թերագնահատում: Ըստ որում, Թուրքիայի տնտեսությունը դիվերսիֆիկացված է, ոչ հումքային, իսկ բնակչությունը՝ երիտասարդ և աճող: Բացի այդ, Թուրքիան կարող է հենվել ՆԱՏՕ-ի և ԱՄՆ հետ երկկողմ հարաբերությունների վրա, իսկ դա սահմանափակում է Մոսկվայի՝ հրթիռամիջուկային զենքի օգտագործման կամ դրանով վախեցնելու հնարավորությունը:

 

Անկարայի արձագանքը հասկանալու համար պատկերացրեք հիպոթետիկ իրավիճակ, երբ թուրքական ռազմաօդային ուժերն Ուկրաինայի լեգիտիմ նախագահ Պորոշենկոյի հրավերով սկսեն ռմբակոծել ահաբեկչական կազմավորումները և ռուս ՙկամավորականներին՚, այսպես կոչված, ԴԺՀ-ում և ԼԺՀ-ում: Բայց չէ՞որ ինչպես Ուկրաինան Ռուսական կայսրութան, այնպես էլ Սիրիան Օսմանյան կայսրության մաս է եղել: Այն սահմանակից է Թուրքիային, այնտեղ զգալի թվով էթնիկ թուրքեր, այսպես կոչված՝թուրքոմաններ են բնակվում: Կարծում եմ, որ երկար տասնամյակներ բավական բարեկամական ռուս-թուրքական հարաբերությունների տրամաբանությունից չբխող կոնֆլիկտը պայմանավորված է Մոսկվայի կողմից Թուրքիայի կենսական կարևոր շահերի ցուցադրական և հանդուգն անտեսմամբ: Նման դիմակայությունից ոչ ոք չի շահի, և դա լիովին գիտակցում են ինչպես Մոսկվայում, այնպես էլ Անկարայում, սակայն միմյանց ընդառաջող պրագմատիկ քայլերին խոչընդոտում են առաջնորդների մեծապետական բարդույթները և ամբիցիաները:

 

Ռուսաստանի և Թուրքիայի միջև խորացող դիմակայությունը կարո՞ղ է արդյոք Ադրբեջանի ղեկավարությանը Մոսկվայի և Անկարայի միջև ընտրության առջև կանգնեցնել:

 

Բաքուն ամեն կերպ կձգտի ռուս-թուրքական շարունակվող դիմակայությունում խուսափել Մոսկվայի և Անկարայի միջև ընտրությունից: Թուրքիան Ադրբեջանի համար ռազմավարական դաշնակից և եղբայրական պետություն է, իսկ Ռուսաստանը՝ հարևան և ռազմավարական գործընկեր: Ակնհայտ է, որ Ադրբեջանը ոչ մի դեպքում չի գործի Մոսկվայի հետ միասին ընդդեմ Թուրքիայի և հնարավորինս կձգտի խուսափել հակամարտությանը ռազմական ներգրավվածությունից:Ադրբեջանի՝ Թուրքիայի կողմում հակամարտությանը ներգրավվման հիպոթետիկ հնարավորություն կա միայն Հարավային Կովկասի վրա դրա տարածման դեպքում: Այդ դեպքում Ադրբեջանն ստիպված կլինի որոշել իր մասնակցությունը դրան՝ ելնելով այդ հակամարտությունում Հայաստանի, Վրաստանի, Իրանի և, առաջին հերթին, ՆԱՏՕ-ի զբաղեցրած դիրքորոշումից: Ընդգծեմ, որ ես արտահայտում եմ ոչ թե պաշտոնական, այլ ընդամենը փորձագիտական կարծիք, բայց չեմ կարծում, որ դրանք շատ են տարբերվում:

 

Ադրբեջանն ակտիվորեն մասնակցում է Վրաստանի և Թուրքիայի մասնակցությամբ ռազմական դաշինքի ստեղծմանը: Ու՞մ դեմ կարող է ուղղված լինել նման դաշինքը և որո՞նք են դրա իրական նպատակները:

 

Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի մասնակցությամբ ռազմական դաշինք դեռ չկա: Թուրքիայի և Ադրբեջանի միջև, իրոք, դաշնակցային համաձայնագիր է կնքված, որնի ունի նաև ռազմական բաղադրիչ: Ինչ վերաբերում է Վրաստանին, ապա այդ երկրի հետ կա եռյակ համաձայնություն, ինչը ենթադրում է եռակողմ սերտ համագործակցություն՝ սահմանափակված ռազմավարական խողովակաշարերի անվտանգության ապահովմամբ: Եվ չնայած Թուրքիայի և Վրաստանի միջև ռազմական ոլորտում համագործակցությունը բավական զգալի է, այն իրականացվում է երկկողմ, այլ ոչ թե՝ եռակողմ ձևաչափով:

Անկարա-Թբիլիսի-Բաքու ռազմական առանցքի ձևավորումը հնարավոր է միայն՝ ի պատասխան հյուսիսից կամ հարավից ուղղակի ճնշման, բայց այդ դեպքում էլ դրա համար կպահանջվի ԱՄՆ օրհնությունը և աջակցությունը:

 

Պետք է խոստովանել, որ քաոսով համակված Մեծ Մերձավոր Արևելքի տարածքի էպիկենտրոն հանդիսացող Սիրայի հակամարտությունում խրվել են ինչպես Ռուսաստանն Իրանի, այնպես էլ Թուրքիան՝ Սաուդյան Արաբիայի հետ: Մինչդեռ ԱՄՆ մասնակցությունը սիրիական գործերին, որին շատերը մեղադրում են սիրիական ճգնաժամը հրահրելու մեջ, սահմանափակվում է Պետդեպարտամենտի հայտարարություններով: Արդյո՞ք տարօրինակություն չեք տեսնում այս իրավիճակում:

 

Կողքից կարող է այդպես թվալ: Իրոք, ամերիկացիները տվյալ փուլում նախընտրում են միայն հետևել իրավիճակին: Դա կարող է կապված լինել այն բանի հետ, որ առայժմ ամեն բան նրանց սցենարով է ընթանում, և միջամտություն չի պահանջվում, կամ ԱՄՆ-ը սպասում է, որպեսզի իրավիճակը ՙհասունանա՚՝ հաշվի առնելով, որ ամերիկյան ռազմական հզորությունը ոչ մի տեղ չի կորչել: Միջերկրական ծովում և ոչ հեռու՝ Կարմիր ծովում և Պարսից ծոցում, գտնվում են ավիակիր խմբեր, ստորջրյա հրթիռակիրներ, հածանավեր՝ թևավոր հրթիռներով և ՙԻջիս՚ հակահրթիռային պաշտպանության համակարգերով: Իսկ ամերիկյան ռազմաօդային ուժերը տեղակայված են Թուրքիայի ՙԻնջիրլիք՚ ռազմակայանում: Ռուսական չկանխատեսված միջամտությունը Սիրիայում որոշ առումով նույնիսկ օգտակար էր ԱՄՆ համար, քանի որ դրդեց Թուրքիային և Սաուդյան Արաբիային ընթանալ Վաշինգտոնի նավարկուղով:

 

Ադրբեջանը, Հարավային Կովկասի մյուս երկրների հետ միասին, գտնվում է Մեծ Մերձավոր Արևելքի անկայունության էպիկենտրոնից մի քանի հարյուր կիլոմետր հետավորության վրա: Արդյո՞ք Բաքուն Սիրիայում, Իրաքում և մերձակա այլ տարածքներում քաոսային իրավիճակը Ադրբեջանի անվտանգության համար իրական սպառնալիք է դիտարկում:

 

Ադրբեջանի իսլամացման անմիջական սպառնալիք չկա, իսկ արմատական իսլամական տրամադրությունները մեր երկրում խիստ չափազանցված են ինչպես տեղական, այնպես էլ՝ օտարերկրյա վերլուծաբանների կողմից: Ադրբեջանցիների թիվն ԻԼԻՊ շարքերում, մահմեդական բնակչության  թվաքանակի հարաբերակցությամբ, տասնյակ անգամ ավելի քիչ է, քան Ռուսաստանից և նույնիսկ Եվրամիության երկրներից դուրս եկածների: Մեր անվտագության մարմինները և իրավակարգի ուժերը ոչ միայն ուշադրությամբ հետևում են իրավիճակին, այլ նաև ակտիվորեն կանխարգելիչ քայլեր ձեռնարկում: Կրոնականության ցանկացած ծայրահեղ դրսևորում՝ շիիթական, թե սուննիական հոսանքի, չի համապատասխանում Ադրբեջանին բնորոշ կրոնական և մշակութային հանդուրժողականությանը, այդ պատճառով բոլոր նման փորձերը կասեցվում են:

Չնայած այն բանին, որ Ադրբեջանը, Հարավային Կովկասի մյուս երկրների հետ միասին, գտնվում է Մեծ Մերձավոր Արևելքի անկայունության էպիկենտրոնից մի քանի հարյուր կիլոմետր հետավորության վրա՝ մենք Սիրիայում, Իրաքում և մերձակա այլ տարածքներում քաոսային իրավիճակը մեր անվտանգության համար իրական սպառնալիք չենք դիտարկում:

 

Իրանը ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում միջնորդություն իրականացնող Մինսկի խմբի ջանքերին չի մասնակցում, սակայն ոչ պաշտոնական մակարդակով վերջինիս դերը և դիրքորոշումը նկատի է առնվում: Այս առումով ի՞նչ փոփոխությունների կարող է հանգեցնել Թեհրանի նկատմամբ արևմտյան պատժամիջոցների վերացումը:

 

Հաշվի առնելով, որ Իրանը ԵԱՀԿ անդամ չէ և ՄԽ աշխատանքին վերջինիս անմիջական մասնակցությունն ինստիտուցիոնալ հիմքեր չունի՝ տվյալ պահին Թեհրանի մասնակցությամբ որևէ այլ միջնորդական ձևաչափ ես չեմ պատկերացնում: Սակայն, հակամարտության կարգավորման գործընթացում ներգրավված կողմերի հետ խորհրդակցությունների, ինչպես նաև Ադրբեջանի ու Հայաստանի հետ երկկողմ շփումների միջոցով Թեհրան կարող է ուժեղացնել իր ազդեցությունը այդ խնդրի խաղաղ կարգավորման վրա: Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացումը, անշուշտ, դրական քայլ է  Հարավային Կովկասում անվտանգության ամրապնդման և համագործակցության համար, ինչը պետք է միայն ողջունել:

 

Ադրբեջանը համակած սոցիալ-տնտեսական բավական ծանր իրավիճակի և հուզումների պատճառների թվում արդյո՞ք արտաքին, այդ թվում՝ աշխարհաքաղաքական գործոններ եք տեսնում, թե՞ ամեն բան կապված է բացառապես նավթի գների անկման և, համապատասխանաբար, մանաթի փոխարժեքի հետ:

 

Մեր երկրում սոցիալ- տնտեսական իրավիճակի ծանրությունը և հուզումների մասշտաբները խիստ չափազանցվում են: Իսկ աշխարհաքաղաքական պատճառներ, եթե այդպիսիք չհամարենք նավթի գների նվազման հետ կապված խաղերը, չեմ տեսնում:

Ադրբեջանն առաջվա պես դրական վճարային հաշվեկշիռ ունի, ԿԲ և Նավթային հիմնադրամի ընդհանուր արժութային պահուստները գերազանցում են $35 մլրդ-ն, արտաքին պարտքը կազմում ՀՆԱ 12-13%-ը: Սա լավագույն ցուցանիշներից մեկն է տարածաշրջանում և աշխարհում: 2015 թ. արդյունքների համաձայն, մենք թեկուզ ոչ մեծ՝ 1%, բայց տնտեսական աճ ունենք: Նավթի և գազի գների քառակի նվազման հետ կապված՝

Ադրբեջանում որոշակի խնդիրներ են ծագել, քանի որ բյուջեն հաշվարկվել էր՝ ելնելով մեկ բարելի դիմաց $50 գնից, մինչդեռ այն տարեսկզբին նվազեց մինչև $30: Սակայն, վերանայելով բյուջեն՝ կառավարությունը վերահաշվարկեց այն՝ ելնելով նավթի գնի $25 կոնսերվատիվ գնահատականից, իսկ այժմ գնանշումը $30-ից բարձր է, և խորհրդարանը շուտով կքննարկի այդ առաջարկները: Իհարկե, կարելի էր վատնել արժութային պահուստները: Սակայն, իրավիճակում, երբ նավթի շուկայում մեծ անորոշություն է, իսկ Ադրբեջանի հիմնական գործընկերները՝ Եվրամիություն, Թուրքիա, Վրաստան, դոլարի նկատմամբ իրենց արժույթների փոխարժեքներն իջեցրել են ավելի քան 30%-ով, իսկ Ռուսաստանը, Ղազախստանը և Ուկրաինան՝ ավելի քան կրկնակի անգամ, որոշվել է կասեցնել մանաթի նկատմամբ սպեկուլյացիոն ճնշումը՝ 50% արժեզրկման միջոցով: Դա դժվար, սակայն ժամանակին կայացված որոշում էր, և այն արժանացել է ԱՄՀ, Համաշխարհային բանկի հավանությանը:



Загрузка...

Читайте на сайте

Другие проекты от 123ru.net








































Другие популярные новости дня сегодня


123ru.net — быстрее, чем Я..., самые свежие и актуальные новости Вашего города — каждый день, каждый час с ежеминутным обновлением! Мгновенная публикация на языке оригинала, без модерации и без купюр в разделе Пользователи сайта 123ru.net.

Как добавить свои новости в наши трансляции? Очень просто. Достаточно отправить заявку на наш электронный адрес mail@29ru.net с указанием адреса Вашей ленты новостей в формате RSS или подать заявку на включение Вашего сайта в наш каталог через форму. После модерации заявки в течении 24 часов Ваша лента новостей начнёт транслироваться в разделе Вашего города. Все новости в нашей ленте новостей отсортированы поминутно по времени публикации, которое указано напротив каждой новости справа также как и прямая ссылка на источник информации. Если у Вас есть интересные фото Вашего города или других населённых пунктов Вашего региона мы также готовы опубликовать их в разделе Вашего города в нашем каталоге региональных сайтов, который на сегодняшний день является самым большим региональным ресурсом, охватывающим все города не только России и Украины, но ещё и Белоруссии и Абхазии. Прислать фото можно здесь. Оперативно разместить свою новость в Вашем городе можно самостоятельно через форму.



Новости 24/7 Все города России




Загрузка...


Топ 10 новостей последнего часа






Персональные новости

123ru.net — ежедневник главных новостей Вашего города и Вашего региона. 123ru.net - новости в деталях, свежий, незамыленный образ событий дня, аналитика минувших событий, прогнозы на будущее и непредвзятый взгляд на настоящее, как всегда, оперативно, честно, без купюр и цензуры каждый час, семь дней в неделю, 24 часа в сутки. Ещё больше местных городских новостей Вашего города — на порталах News-Life.pro и News24.pro. Полная лента региональных новостей на этот час — здесь. Самые свежие и популярные публикации событий в России и в мире сегодня - в ТОП-100 и на сайте Russia24.pro. С 2017 года проект 123ru.net стал мультиязычным и расширил свою аудиторию в мировом пространстве. Теперь нас читает не только русскоязычная аудитория и жители бывшего СССР, но и весь современный мир. 123ru.net - мир новостей без границ и цензуры в режиме реального времени. Каждую минуту - 123 самые горячие новости из городов и регионов. С нами Вы никогда не пропустите главное. А самым главным во все века остаётся "время" - наше и Ваше (у каждого - оно своё). Время - бесценно! Берегите и цените время. Здесь и сейчас — знакомства на 123ru.net. . Разместить свою новость локально в любом городе (и даже, на любом языке мира) можно ежесекундно (совершенно бесплатно) с мгновенной публикацией (без цензуры и модерации) самостоятельно - здесь.



Загрузка...

Загрузка...

Экология в России и мире




Путин в России и мире

Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.






Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...





Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net