Կյանքը Բեվերլի Հիլզում, Թեհրանում եւ Զապորոժիեում
Ներկայացնում ենք 2026 թվականի մարտի 15-ից 20-ը աշխարհում տեղի ունեցած իրադարձությունների լուսանկարների ընտրանին։
Ռոբոտը NVIDIA GTC արհեստական բանականության կոնֆերանսում Սան Խոսեում:
Դոնալդ Թրամփի, Վլադիմիր Պուտինի, Բենյամին Նեթանյահուի եւ սատանայի արձանիկները Վալենսիայի ավանդական Ֆալյաս փառատոնում:
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը Եվրոմիության առաջնորդների գագաթնաժողովում Բրյուսելում:
Վրաստանի հանգուցյալ Կաթողիկոս Իլիա II-ի մարմինը տեղափոխվում է Սուրբ Երրորդության տաճար:
Մարդիկ հավաքվել են փողոցում էլեկտրաէներգիայի անջատման ժամանակ Հավանայում:
F/A-18F Super Hornet կործանիչը վեր է բարձրանում USS Abraham Lincoln ավիակիր նավից Epic Fury գործողության շրջանակներում:
Էմիլի Լիվինգսթոնը եւ Ջեֆ Գոլդբլումը Բեվերլի Հիլզում՝ Vanity Fair-ի «Օսկար» մրցանակաբաշխությունից հետո կազմակերպված երեկույթին:
Մարզիա Ռեզաին իր որդու շիրիմի մոտ, ով զոհվել է իսրայելական ավիահարվածի հետեւանքով:
Խավիեր Բարդեմը «Ոչ պատերազմին» եւ Պաղեստինը հիշատակող կրծքանշաններով «Օսկար» մրցանակաբաշխության ժամանակ:
Ռուսական անօդաչուի հարվածի հետեւանքները Զապորոժիեում: