Добавить новость





160*600

Новости сегодня на DirectAdvert

Новости сегодня от Adwile

Актуальные новости сегодня от ValueImpression.com


Опубликовать свою новость бесплатно - сейчас


Ինչ պատահեց պատանի պիոներների հետ

90-ականների ռետրոսպեկտիվ
Բեռլինի 76-րդ կինոփառատոնից

Գորիլան լողանում է կեսօրին
Gorilla Bathes at Noon / Горила се купа у подне
Դուշան Մակավեև, 1993

Բեռլինյան պատը և երկաթե վարագույրն արդեն ընկած են: Գերմանիայում ծառայող ռուս մայոր Վիկտոր Բորիսովիչ Լազուտկինը հասկանում է, որ էլ ոչ ոքի պետք չէ։ Հայրենիքում նրան ոչ մեկ չի սպասում․ բնակարանն այլևս իրենը չէ, կնոջ և երեխայի խնամքը վաղուց ստանձնել է Կոլյա անունով մի տաքսու վարորդ։

Մայորը հայտնվում է ընդհատակում, փորձում է գումար հայթայթել, ծանոթանում է տեղացի մարգինալների հետ և հավատարիմ է մնում իր գաղափարական առաքելությանը։ Նա թափառում է Բեռլինի փողոցներով՝ կարմիր դրոշը ձեռքին, մաքրում է վանդալների կողմից անընդհատ պղծվող Լենինի հուշարձանը՝ կրկնելով․ «Լենինն արժանի չէր, որ իր դեմքին նման սարսափելի բծեր լինեն»։


Գորիլան լողանում է կեսօրին, Դուշան Մակավեև, 1993 / սքրինշոթ

Լենինը ֆիլմի լիիրավ հերոս է: Նա ներկայանում է տարբեր կերպարանքներով․ սոցռեալիստական հուշարձան՝ կանգնած Արևելյան Բեռլինի բրուտալիստական շենքերից մեկի ֆոնին, կամ մայորի հոմոէրոտիկ երազների այցելու՝ մարմնավորված դերասանուհի Անիտա Մանչիչի միջոցով։

Սովորության համաձայն՝ Մակավեևի ֆիլմը լցնում է պայմանականություններով ու գեգերով, որոնք տարօրինակ կերպով միաձուլվում են ընդհանուր սյուժետային հյուսվածքի մեջ։

Լենին-կինը հոգատար է և սիրառատ (հետաքրքրվում է մայորի առողջությամբ, գուլպաներ է գործում նրա համար, համբուրում է բրեժնևյան ոճով, հարցնում է՝ «դեռ սիրո՞ւմ ես ինձ»), միևնույն ժամանակ՝ վճռական է և դաժան («Մարդկանց պետք է հնձել հոծ շարժումով, ազատության թշնամիների համար ազատություն չկա՛»)։

Զուգահեռաբար էկրանին են հայտնվում դրվագներ Ճիաուրելիի ՝ «Բեռլինի անկումը» ֆիլմից, որը ուշ ստալինիզմի նմուշային ստեղծագործություններից մեկն է համարվում։ Կարմիր բանակայինները, իրենց կյանքը զոհաբերելով, կարմիր դրոշը փոխանցում են մեկը մյուսին՝ ասես էստաֆետի փայտիկ, և ի վերջո այն հասնում և բարձրացվում է Ռայխստագի տանիք։

Մոնտաժային կապերի միջոցով Մակավեևը ստեղծում է նոր իմաստներ՝ համադրելով կամ ընդհարելով տարատեսակ ձևաչափեր։ Վերջաբանում նա մեկտեղում է խաղարկայինը, վավերագրական-ռեպորտաժայինն ու «կինոն կինոյի մեջ»։ 

Վերամիավորված Բեռլինում աշխատավորներն ապամոնտաժում են կոմունիզմի հսկա արձանը։ Մինչ Լենինի կտրված գլուխը լողում է քաղաքի երկնքում, Ճիաուրելիի Ստալինը, ասես deus ex machina, ինքնաթիռով ժամանում է Բեռլին և իր հովանավորությամբ վերամիավորվում պատերազմով բաժանված սիրահարներին։ Իրականությունից վաղուց կտրված մայորը վստահ հայտարարում է, թե նրանք իր հայրն ու մայրն են։


Գորիլան լողանում է կեսօրին, Դուշան Մակավեև, 1993 / սքրինշոթ

Բոլոր զուգադիպությունները ութսունականներին Արևելյան Գերմանիայում ծառայած մեկ այլ ռուս մայորի հետ պատահական են:

Տիտոն սերբերի մեջ՝ երկրորդ անգամ
Tito Among the Serbs for the Second Time / Тито по други пут међу Србима
Ժելիմիր Ժիլնիկ, 1994

Բելգրադ, 1990-ականներ։ Հարավսլավիան մասնատված է: Պատերազմները դեռ չեն ավարտվել, երկիրը պատժամիջոցների տակ է։

Ռեժիսոր Ժելիմիր Ժիլնիկը՝ հարավսլավական «սև ալիքի» նշանավոր ներկայացուցիչներից մեկը, տարօրինակ փորձ է անում։ «Տիտոն սերբերի մեջ՝ երկրորդ անգամ» ֆիլմը վավերագրական է․ դերասան Դրագոլյուբ Լյուբիչիչը հագնում է նախկին Հարավսլավիայի Սոցիալիստական Ֆեդերատիվ Հանրապետության նախագահի համազգեստը և շրջում Բելգրադի փողոցներով։ Տասներեք տարի առաջ մահացած Յոսիպ Բրոզ Տիտոն նրա միջոցով թափառում է մայրաքաղաքով՝ փորձել հասկանալ, թե ինչ է պատահել իր գեղեցիկ երկրի և «պատանի պիոներների» հետ։


Տիտոն սերբերի մեջ՝ երկրորդ անգամ, Ժելիմիր Ժիլնիկ, 1994 / սքրինշոթ

Կեղծ Տիտոյի շուրջ աստիճանաբար ամբոխ է գոյանում պատահական անցորդներից։  Կամաց-կամաց մարդիկ ընդունում են խաղի կանոնները․ դերասանի և նրա մարմնավորած պատմական կերպարի միջև սահմանը սկսում է ջնջվել։ Մարդիկ դիմում են Լյուբիչիչին ասես Տիտոն իսկականից հարություն է առել և եկել ժողովրդի մոտ։

Ներկաներից մեկը. — Երբ մահացաք, ես լացում էի:
Տիտո. — Ես նույնպես:
Մյուսը. — Շատ շուտ մահացաք:
Տիտո. — Համաձայն եմ:
Երրորդը. — Քո մահով չպիտի գնայիր, պիտի կախաղան հանեին քեզ:

Ոմանք նրան համարում են աղքատության ու պատերազմի պատճառը: Մյուսները նոստալգիայով են հիշում նրա կառավարման տարիները՝ խաղաղության և ստաբիլության ժամանակներ․ մարդիկ երգեր են ձոնում նրա պատվին, ստորագրություն խնդրում, ծաղիկներ նվիրում։ Ոմանք հարցեր են տալիս անդրշիրիմյան աշխարհի մասին․ «Հանդիպե՞լ եք այնտեղ Չաուշեսկուին»։


Տիտոն սերբերի մեջ՝ երկրորդ անգամ, Ժելիմիր Ժիլնիկ, 1994 / սքրինշոթ

Վերջապես հնարավորություն կա դժգոհությունը «գերագույն առաջնորդի» դեմքին շպրտելու, խոհանոցներից հրապարակ իջեցնելու, տեսախցիկի առաջ ասելու։ Հնչում են դավադրության տեսություններ՝ Տիտոն ծառայել է ամերիկացիներին, դավաճանել է ԽՍՀՄ-ին, եղել է Վատիկանին ծառայող ֆրանկմասոն և այլն։

Ժիլնիկն այս տեսարանները համադրում է իրական Տիտոյի արխիվային կադրերի հետ․ Տիտոն՝ Ստալինի, Չերչիլի, Կիմ Իր Սենի կողքին, Տիտոն՝ Բրեժնևին համբուրելիս։

Կատակերգական-պերֆորմատիվ ռեպորտաժի ձևով հասարակության սոցիալ-հոգեբանական ուսումնասիրություն է արվում արժեքների վերաիմաստավորման և փլուզման ժամանակաշրջանում։ Մի պահ տեղի ունեցածը վերափոխվում է ինքնաբուխ հանրահավաքի։ Լսվում են վանկարկումներ՝ «Սերբիա, Ռուսաստան, Սերբիա, Ռուսաստան»։ Կադրում հայտնվում է Կու-կլուքս-կլանի հանդերձանքով մի մարդ՝ թղթե կապյուշոնին «ՆԱՏՕ» գրությամբ։ 

Նկարելով «այստեղ և հիմա»՝ Ժիլնիկը վերլուծում է նաև անցյալը․ ազգայնականության արմատները ձգվում են մինչև բռնատիրական համակարգ և անհատի պաշտամունք։ Փողոցում ազգայնական խորհրդանիշներ վաճառող տղամարդն ասում է, որ իրեն քաղաքականությունը չի հետաքրքրում, այլ զուտ գումար վաստակելը։ «Ձեր ժամանակ քաղաքականություն չկար», — ասում է նա Տիտոյին։


Տիտոն սերբերի մեջ՝ երկրորդ անգամ, Ժելիմիր Ժիլնիկ, 1994 / սքրինշոթ

Վերջին տեսարանները մինորային երանգ են հաղորդում ընդհանուր վակխանալիային։ Տիտոն զրուցում է պատերազմից հոգեպես տրավմատիզացված երիտասարդ վետերանի և Բոսնիայից եկած փախստականի հետ։ «Պատերազմը երբեք չի ավարտվելու», — ասում է վերջինս։

Տիտոն գալիս է եզրակացության, որ ժողովրդի մեջ միասնականություն չկա, նստում է մեքենան և հեռանում։ Երևի գնում է Չաուշեսկուի հետ թեյախմության։

«Սև ալիքը» միավորում էր 1960-ականների հարավսլավական կինեմատոգրաֆիստներին, որոնք պայքարում էին գեղարվեստական արտահայտման ազատության և կինոլեզվի նորացման համար: Նրանց ֆիլմերը՝ հաճախ հեգնական, ի ցույց էին դնում լուսանցքայնացված խնդիրները, քննադատում ստեղծված քաղաքական կոնյուկտուրան։ 1968 թվականի ուսանողական ցույցերի՝ «հունիսյան խռովությունների» ճնշումից հետո բազմաթիվ ռեժիսորներ «արգելվեցին» և վտարվեցին արտերկիր։

Ասում են՝ հարավսլավական թերթերի խմբագիրները «վերևից» նամակ էին ստացել, որով հրահանգվում էր Ժիլնիկի, Մակավեևի մասին ոչինչ չհրատարակել: Բացառություն թույլատրված էր անել միայն մեկ դեպքում՝ մահախոսականի:

Ալեքսանդր Մելյան
Սինեսկոպ կոլեկտիվ

The post Ինչ պատահեց պատանի պիոներների հետ first appeared on Epress.am.

Читайте на сайте

Другие проекты от 123ru.net








































Другие популярные новости дня сегодня


123ru.net — быстрее, чем Я..., самые свежие и актуальные новости Вашего города — каждый день, каждый час с ежеминутным обновлением! Мгновенная публикация на языке оригинала, без модерации и без купюр в разделе Пользователи сайта 123ru.net.

Как добавить свои новости в наши трансляции? Очень просто. Достаточно отправить заявку на наш электронный адрес mail@29ru.net с указанием адреса Вашей ленты новостей в формате RSS или подать заявку на включение Вашего сайта в наш каталог через форму. После модерации заявки в течении 24 часов Ваша лента новостей начнёт транслироваться в разделе Вашего города. Все новости в нашей ленте новостей отсортированы поминутно по времени публикации, которое указано напротив каждой новости справа также как и прямая ссылка на источник информации. Если у Вас есть интересные фото Вашего города или других населённых пунктов Вашего региона мы также готовы опубликовать их в разделе Вашего города в нашем каталоге региональных сайтов, который на сегодняшний день является самым большим региональным ресурсом, охватывающим все города не только России и Украины, но ещё и Белоруссии и Абхазии. Прислать фото можно здесь. Оперативно разместить свою новость в Вашем городе можно самостоятельно через форму.



Новости 24/7 Все города России




Загрузка...


Топ 10 новостей последнего часа






Персональные новости

123ru.net — ежедневник главных новостей Вашего города и Вашего региона. 123ru.net - новости в деталях, свежий, незамыленный образ событий дня, аналитика минувших событий, прогнозы на будущее и непредвзятый взгляд на настоящее, как всегда, оперативно, честно, без купюр и цензуры каждый час, семь дней в неделю, 24 часа в сутки. Ещё больше местных городских новостей Вашего города — на порталах News-Life.pro и News24.pro. Полная лента региональных новостей на этот час — здесь. Самые свежие и популярные публикации событий в России и в мире сегодня - в ТОП-100 и на сайте Russia24.pro. С 2017 года проект 123ru.net стал мультиязычным и расширил свою аудиторию в мировом пространстве. Теперь нас читает не только русскоязычная аудитория и жители бывшего СССР, но и весь современный мир. 123ru.net - мир новостей без границ и цензуры в режиме реального времени. Каждую минуту - 123 самые горячие новости из городов и регионов. С нами Вы никогда не пропустите главное. А самым главным во все века остаётся "время" - наше и Ваше (у каждого - оно своё). Время - бесценно! Берегите и цените время. Здесь и сейчас — знакомства на 123ru.net. . Разместить свою новость локально в любом городе (и даже, на любом языке мира) можно ежесекундно (совершенно бесплатно) с мгновенной публикацией (без цензуры и модерации) самостоятельно - здесь.



Загрузка...

Загрузка...

Экология в России и мире




Путин в России и мире

Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.






Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...





Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net