Добавить новость





160*600

Новости сегодня на DirectAdvert

Новости сегодня от Adwile

Актуальные новости сегодня от ValueImpression.com


Опубликовать свою новость бесплатно - сейчас


«Առաջիկա ընտրությունները կարեւոր թեստ կդառնան»

«Կանխատեսման «դրական»-ի վերանայումն արտացոլում է մեր գնահատականը տարածաշրջանային աշխարհաքաղաքական եւ անվտանգային դինամիկայի բարելավման հնարավորության վերաբերյալ, մասնավորապես՝ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ դիվանագիտական ու առեւտրային հարաբերությունների կարգավորման գործընթացում հետագա առաջընթացի առումով։ Մենք նաեւ դրական ենք գնահատում Հայաստանի տնտեսական աճի հեռանկարները։ Կենտրոնական բանկի միջազգային պահուստների ավելի բարձր մակարդակը եւ ճկուն փոխարժեքը պետք է նպաստեն հնարավոր անսպասելի արտաքին ցնցումների չեզոքացմանը։

Ադրբեջանի հետ բանակցություններում առաջընթացը կարող էր կրճատել անվտանգության ոլորտում կարճաժամկետ ռիսկերը, սակայն կայուն խաղաղության համաձայնագրի հեռանկարները դեռեւս կախված են իրավաբանորեն պարտադիր ուժ փաստաթղթի ստորագրումից եւ դրա փաստացի կատարումից», - նշված է S&P Global Ratings-ի զեկույցում։

Ներկայացնում հատվածներ զեկույցից։

«Ճանապարհը բարդ է մնում եւ ժամանակ կպահանջի»

«Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղ բանակցություններն առաջ են ընթանում՝ կրճատելով կարճաժամկետ հեռանկարում հետագա ռազմական սրման հավանականությունը։

2025 թվականի օգոստոսին ԱՄՆ-ի միջնորդությամբ ձեռք բերված համաձայնագիրը կարեւոր քաղաքական ուղեցույց դարձավ՝ նպաստելով անվտանգային իրավիճակի կայունացմանը։ Կարգավորման սկզբնական քայլերը հանգեցրել են տարածաշրջանային կապակցելիության եւ առեւտրի համեստ բարելավումների, իսկ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման զուգահեռ գործընթացն ուղղված է սահմանների բացմանն ու դիվանագիտական կապերի հաստատմանը։

Այդուհանդերձ, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության համաձայնագրի ստորագրման ու վավերացման ճանապարհը մնում է բարդ եւ ժամանակ կպահանջի։ Համաձայնագրի կայունությունը կախված կլինի երկու կողմերի պատրաստակամությունից՝ կայացնելու քաղաքականապես զգայուն որոշումներ, դրանց կատարման մեխանիզմների վստահելիությունից եւ անվտանգության ոլորտի պայմանավորվածություններից։ Չլուծված են մնում սահմանի սահմանազատման պայմանավորվածությունների հաջորդականության ու իրագործման հարցերը, ինչպես նաեւ հստակ սահմանված անվտանգային երաշխիքների բացակայությունը։

Բացի այդ, դեռեւս անհասկանալի է, թե ինչ չափով Ռուսաստանը կաջակցի հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանն ուղղված միջազգային դիվանագիտական ջանքերին՝ գործընթացին, որն առայժմ իրականացվել է առանց իր անմիջական մասնակցության»։

«Ներքաղաքական սահմանափակումները կարող են անորոշության շերտ ավելացնել»

«Հայաստանի ներքաղաքական սահմանափակումները նույնպես կարող են անորոշության լրացուցիչ տարր մտցնել խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցություններում։ Իշխանությունները նոր Սահմանադրության վրա են աշխատում. ակնկալվում է, որ նախագիծը պատրաստ կլինի մարտին, իսկ հանրաքվեն նախատեսված է հունիսյան խորհրդարանական ընտրություններից հետո։ Անհասկանալի է մնում, թե արդյո՞ք նախաբանը կպահպահի հղումներ 1990 թ. Անկախության հռչակագրին, որոնք Ադրբեջանը դիտարկում է որպես տարածքային պահանջներ։

Առանց այն էլ սուր ներքաղաքական բեւեռացումն ավելի է խորացել կառավարության եւ Հայ Առաքելական Եկեղեցու հարաբերություններում լարվածության ֆոնին, որն ունի որոշակի հասարակական աջակցություն։ 2024 թ.-ից ի վեր բարձրաստիճան հոգեւորականության մի մասն ակտիվորեն մասնակցում է ընդդիմադիր բողոքներին։ 2025 թ.-ին հակամարտությունը սրվեց. իշխանությունները ձերբակալեցին եկեղեցու հետ կապված մի շարք անձանց՝ նրանց մեղադրելով իշխանությունը զավթելու փորձի մեջ։ Այս ֆոնին առաջիկա սահմանադրական փոփոխությունները եւ արտաքին քաղաքականության բնագավառում բանակցությունները կարող են լուրջ խոչընդոտների հանդիպել»։

«Ռուսաստանից տնտեսական եւ ֆինանսական կախվածությունը դեռ զգալի է»

«Հայաստանի եւ Ռուսաստանի հարաբերությունները վատթարացել են 2023 թ.-ից։ Հարաբերությունները սառեցին նրանից հետո, երբ Ռուսաստանը չմիջամտեց Ադրբեջանի 2023 թ. ռազմական գործողությանը Լեռնային Ղարաբաղում, ինչը Երեւանին դրդեց կասկածի տակ դնել ռուսական անվտանգային երաշխիքների արժեքը եւ սառեցնել մասնակցությունը անվտանգության ռուսական տարածաշրջանային կառույցներին։

Հայաստանն ավելի դիվերսիֆիկացված արտաքին քաղաքականություն է վարում, սակայն Ռուսաստանի հետ նրա տնտեսական կապերը էական են մնում։ Ռուսաստանին բաժին է հասնում Հայաստանի ընդհանուր արտահանման 36%-ից ավելին, ներմուծման մեկ երրորդը, ֆինանսական մուտքերի կեսը , ներառյալ` աշխատանքային միգրանտների փոխանցումները) եւ երկրի ընդհանուր էներգետիկ կարիքների 60%-ը։ Այս կապերն, ըստ էության, ամրապնդվել են Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից հետո, երբ Հայաստանը դարձավ հիմնական ուղղություններից մեկը ռուսաստանյան քաղաքացիների եւ բիզնեսի համար, որոնք ձգտում էին խուսափել ներքաղաքական ռիսկերից եւ միջազգային պատժամիջոցների բացասական հետեւանքներից։

Մենք կարծում ենք, որ Հայաստանի կարողությունը՝ հավասարակշռել Ռուսաստանից քաղաքական հեռավորության ու Ռուսաստանի հետ զգալի տնտեսական կապերի պահպանումը, էական նշանակություն կունենա երկրի միջնաժամկետ տնտեսական հեռանկարների համար՝ հաշվի առնելով Մոսկվայի քաղաքականության հնարավոր անբարենպաստ փոփոխությունները»։

«Կարճաժամկետ կարեւոր թեստ»

«Հունիսին նախատեսված խորհրդարանական ընտրությունները քաղաքական կայունության եւ կուրսի շարունակականության կարճաժամկետ կարեւոր թեստ կդառնան։ Վերջին հարցումները վկայում են, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու նրա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը դեռ առաջատար են, թեեւ աջակցության մակարդակը նկատելիորեն նվազել է 2021 թ. արտահերթ ընտրությունների ցուցանիշի համեմատ։ Ընդդիմությունը մնում է ծայրահեղ մասնատված. նախկին պաշտոնյաներ, ազգայնական խմբեր, բողոքի շարժումներ եւ եկեղեցու հետ կապված գործիչներ, որոնք դեռ չեն կարողացել համախմբվել լայն համազգային ճանաչում ունեցող մեկ առաջնորդի շուրջ։

Մեր հիմնական սցենարը ենթադրում է հունիսյան ընտրություններից հետո քաղաքական շարունակականության պահպանում. նոր կառավարությունը կշարունակի ջանքեր գործադրել Ադրբեջանի հետ լիարժեք խաղաղության համաձայնագրի ձեռք բերման ուղղությամբ եւ պոպուլիստական նկատառումներից ելնելով չի վերանայի այդ ուղղությամբ ավելի վաղ ստանձնած պարտավորությունները»։ 

Читайте на сайте

Другие проекты от 123ru.net








































Другие популярные новости дня сегодня


123ru.net — быстрее, чем Я..., самые свежие и актуальные новости Вашего города — каждый день, каждый час с ежеминутным обновлением! Мгновенная публикация на языке оригинала, без модерации и без купюр в разделе Пользователи сайта 123ru.net.

Как добавить свои новости в наши трансляции? Очень просто. Достаточно отправить заявку на наш электронный адрес mail@29ru.net с указанием адреса Вашей ленты новостей в формате RSS или подать заявку на включение Вашего сайта в наш каталог через форму. После модерации заявки в течении 24 часов Ваша лента новостей начнёт транслироваться в разделе Вашего города. Все новости в нашей ленте новостей отсортированы поминутно по времени публикации, которое указано напротив каждой новости справа также как и прямая ссылка на источник информации. Если у Вас есть интересные фото Вашего города или других населённых пунктов Вашего региона мы также готовы опубликовать их в разделе Вашего города в нашем каталоге региональных сайтов, который на сегодняшний день является самым большим региональным ресурсом, охватывающим все города не только России и Украины, но ещё и Белоруссии и Абхазии. Прислать фото можно здесь. Оперативно разместить свою новость в Вашем городе можно самостоятельно через форму.



Новости 24/7 Все города России




Загрузка...


Топ 10 новостей последнего часа






Персональные новости

123ru.net — ежедневник главных новостей Вашего города и Вашего региона. 123ru.net - новости в деталях, свежий, незамыленный образ событий дня, аналитика минувших событий, прогнозы на будущее и непредвзятый взгляд на настоящее, как всегда, оперативно, честно, без купюр и цензуры каждый час, семь дней в неделю, 24 часа в сутки. Ещё больше местных городских новостей Вашего города — на порталах News-Life.pro и News24.pro. Полная лента региональных новостей на этот час — здесь. Самые свежие и популярные публикации событий в России и в мире сегодня - в ТОП-100 и на сайте Russia24.pro. С 2017 года проект 123ru.net стал мультиязычным и расширил свою аудиторию в мировом пространстве. Теперь нас читает не только русскоязычная аудитория и жители бывшего СССР, но и весь современный мир. 123ru.net - мир новостей без границ и цензуры в режиме реального времени. Каждую минуту - 123 самые горячие новости из городов и регионов. С нами Вы никогда не пропустите главное. А самым главным во все века остаётся "время" - наше и Ваше (у каждого - оно своё). Время - бесценно! Берегите и цените время. Здесь и сейчас — знакомства на 123ru.net. . Разместить свою новость локально в любом городе (и даже, на любом языке мира) можно ежесекундно (совершенно бесплатно) с мгновенной публикацией (без цензуры и модерации) самостоятельно - здесь.



Загрузка...

Загрузка...

Экология в России и мире




Путин в России и мире

Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.






Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...





Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net