Добавить новость





160*600

Новости сегодня на DirectAdvert

Новости сегодня от Adwile

Актуальные новости сегодня от ValueImpression.com


Опубликовать свою новость бесплатно - сейчас


«Սահմանի մյուս կողմում գտնվող մարդիկ այլեւս թշնամի չեն»

2025 թվականի դեկտեմբերի 16-ին Նիդեռլանդներում գործող խաղաղության եւ անվտանգային հետազոտությունների JASON կենտրոնի խմբագրական կոմիտեի անդամները Ադրբեջանի դեսպանատանը հանդիպում էին ունեցել Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբաեւի հետ՝ քննարկելու Ադրբեջանին եւ Հարավային Կովկասի տարածաշրջանին վերաբերող անվտանգության արդիական հարցերը։ Ներկայացնում ենք զրույցի արդյունքում հրապարակված հոդվածը՝ որոշ կրճատումներով:

«30 տարուց ավել տեւած հակամարտությունից հետո, վերջապես, մեր առջեւ ոչ թե խաղաղություն հաստատելու վերջնաժամկետն է, այլ խաղաղության հորիզոնը», - ասել է Էլչին Ամիրբաեւը։

Եվրոպայի էներգետիկ անվտանգությունը. ինչու է Ադրբեջանը կարեւոր

2021 թվականից ի վեր Ադրբեջանն իր բնական գազը մատակարարում է եվրոպական երկրներին որպես ռուսական գազի այլընտրանք՝ զգալիորեն նպաստելով Եվրոպայի էներգետիկ անվտանգության ապահովմանը։ Հարավային գազային միջանցքի միջով Ադրբեջանը բնական գազ է արտահանում 14 երկիր, այդ թվում՝ 10 եվրոպական, որոնցից 8-ը ԵՄ անդամ պետություններ են։

Հիմնական մատակարարման աղբյուրը Կասպից ծովում գտնվող Ադրբեջանի «Շահ Դենիզ» հանքավայրն է: Զանգեզուրի միջանցքի մաս կազմող TRIPP երթուղին, նոր, այլընտրանքային կապ եւ առեւտրային ցամաքային ուղի կստեղծի Ադրբեջանի միջով Արեւելյան Ասիայից դեպի Արեւմտյան Եվրոպա՝ ապահովվելով ապրանքների եւ մարդկանց ավելի հանգիստ ու անվտանգ տեղափոխում մայրցամաքների միջեւ:

Ադրբեջանը մտադրված  է դիվերսիֆիկացնել էներգետիկ արտահանումը դեպի Եվրոպա՝ հանքային վառելիքից բացի ներառելով նաեւ մաքուր եւ վերականգնվող էներգիան։ Դրա վառ օրինակն է Կասպից ծով-Սեւ ծով-Եվրոպա կանաչ էներգիայի միջանցքի նախաձեռնությունը, որով նախատեսվում է կանաչ էլեկտրաէներգիայի փոխադրում Ադրբեջանից Վրաստանի տարածքով դեպի Եվրոպա՝ Սեւ ծովով անցնող ստորջրյա էլեկտրահաղորդման մալուխի միջոցով։ Որպես հիմնականում նավթով եւ գազով հայտնի երկիր, Ադրբեջանն ինքն էլ է գտնվում կանաչ էներգիային անցնելու գործընթացում՝ օգտագործելով արեւային, քամու եւ կանաչ ջրածնային էներգիայի հսկայական ներուժը։ 

Կապելով թյուրքական աշխարհը

Հարավային Կովկասում կայուն եւ անշրջելի խաղաղությունը խոշոր ռազմավարական ձեռքբերում կլինի ոչ միայն տարածաշրջանի, այլեւ ամբողջ թյուրքական աշխարհի համար: Այս համատեքստում TRIPP-ը փոխակերպող դեր կխաղա՝ կապելով Թուրքիան Կասպից ծովի եւ այնուհետեւ Կենտրոնական Ասիայի հետ, լրացնելով Միջին միջանցքը եւ միաժամանակ ամրապնդելով Արեւելք-Արեւմուտք առեւտրային եւ տրանսպորտային կապերը:

Forbes-ը դա անվանել է Կենտրոնական Ասիայի «աշխարհաքաղաքական ազատագրում», քանի որ Կովկասով անցնող ճանապարհի բացումը կնշանակի, որ տարածաշրջանն այլեւս այդքան կախված չի լինի խոշոր խաղացողներից: 

«Եթե նայեք քարտեզին, Կենտրոնական Ասիան այն տարածաշրջանն է, որը մեծ հետաքրքրություն է առաջացնում բազմաթիվ խոշոր խաղացողների մոտ՝ բնական պաշարների առատության, կարեւորագույն ռազմավարական աշխարհատնտեսական դիրքի շնորհիվ: Իսկ երբ նայում ենք Արեւմուտքի տեսանկյունից, Ադրբեջանը Եվրոպայից Կենտրոնական Ասիա տանող բնական դարպասն է»,- նշել է Ամիրբաեւը:

Նա շեշտել է, որ արդյունքում Ադրբեջանի առկա կապերը թյուրքական աշխարհի հետ միայն կամրապնդվեն. 

«Կենտրոնական Ասիայի հինգ երկրներից չորսը, ինչպես Ադրբեջանը եւ Թուրքիան, պատկանում են թյուրքալեզու երկրների խմբին: Մենք նաեւ կապված ենք Թյուրքալեզու պետությունների կազմակերպության միջոցով»:

Բացի այդ, 2025թ. հոկտեմբերից Ադրբեջանը դարձել է Կենտրոնական Ասիայի պետությունների՝ «C5» ձեւաչափի լիիրավ անդամ՝ այն վերածելով C6-ի՝ Կենտրոնական Ասիա գումարած Ադրբեջան: «Այս զարգացումն անշուշտ կօգնի այս ազգերին համատեղ օգտագործել գլոբալ կապի, էներգիայի եւ միջազգային համագործակցության այլ տեսակների խթանման հսկայական ներուժը» - ասել է Ամիրբաեւը:

Ռուսաստան եւ Իրան

Իրանը եւ Ռուսաստանը քննադատել են TRIPP նախագիծը՝ այն համարելով ոտնձգություն ԱՄՆ-ի կողմից: Ամիրբաեւը նշել է իր երկրի համար հավասարակշռված, պրագմատիկ եւ բազմավեկտոր արտաքին քաղաքականության կարեւորությունը: 

«Ադրբեջանը միշտ կողմ է եղել բոլորի հետ համատեղ հետաքրքրությունների վրա հիմնված, առաջադեմ եւ կառուցողական հարաբերություններին, եւ իմ կարծիքով, դա լավագույն ռազմավարությունն է»,- ասել է նա: Աշխարհագրական դիրքի եւ այլ նկատառումներից ելնելով, Ադրբեջանը սովորել է վարել նուրբ, հավասարակշռված արտաքին քաղաքականություն, ինչը նրան հնարավորություն է տվել, ի թիվս այլ բաների, պահպանել իր ռազմավարական ինքնավարությունը՝ միաժամանակ ամուր հիմք դնելով իր կենսական ազգային շահերի պաշտպանության համար։ 

Պատասխանելով TRIPP նախագծի վերաբերյալ հարցին, նա ասել է. 

«Ադրբեջանը խորապես համոզված է, որ դրա իրականացումը կարող է օգուտ բերել բոլոր ներգրավված կողմերին՝ առանց բացառության, քանի որ այն նախատեսված է նպաստելու տարածաշրջանում խաղաղության ամրապնդմանը, կայունության եւ տնտեսական զարգացմանը։ Հետեւաբար, մենք բոլոր կողմերին կոչ ենք անում այն դիտարկել որպես իրական փոխշահավետ նախագիծ»։


Անդրադառնալով Ռուսաստանի հետ հարաբերությունների հարցին, մասնավորապես , 2024 թվականի դեկտեմբերին «Ադրբեջանական ավիաուղիներ» ավիաընկերության ուղեւորատար ինքնաթիռի ողբերգական խոցման դեպքից հետո, որը 38 մարդու կյանք խլեց, Էլչին Ամիրբաեւը նշել է. 

«Ակնհայտ է, որ այս ողբերգական միջադեպը եւ դրա հետեւանքները չէին կարող բացասական ազդեցություն չունենալ մեր հարաբերությունների վրա։ Հոկտեմբերին Դուշանբեում կայացած ՌԴ եւ Ադրբեջանի ղեկավարների զրույցը, ինչպես նաեւ Ռուսաստանի նախագահի կողմից այն ժամանակ արված պարզաբանումները, որոշակի դրական ազդակ հաղորդեցին խնդրի լուծմանը: Սակայն մենք դեռեւս սպասում ենք ռուսական կողմի գործնական քայլերին, որոնք թույլ կտան լիովին լուծել խնդիրը եւ հանգեցնել մեր երկկողմ հարաբերությունների լիակատար կարգավորմանը»։

Առաջ ընթանալու ուղին

Ամիրբաեւի խոսքով՝ «նույնիսկ երբ խաղաղության համաձայնագիրը ստորագրվի, դա ոչ թե ավարտն է, այլ հարաբերությունների սկիզբը»։ Վաշինգտոնի գագաթնաժողովը «պատմական» էր առաջընթացի առումով, ասել է նա. 

«Բայց այն միայն բացեց դուռը։ Հիմա մեր պարտականությունն է, Հայաստանի հետ միասին, կատարել մնացած աշխատանքը՝ ապահովելու, որ խաղաղությունն անշրջելի լինի։ Մենք պետք է կարողանանք ստորագրել եւ վավերացնել արդեն նախաստորագրված խաղաղության համաձայնագիրը, քանի որ երբ խաղաղությունն ամրագրված է օրենսդրորեն, այն ավելի դժվար է չեղարկել»։


Դեռ կան դժվարություններ, որոնք պետք է լուծվեն։ Օրինակ՝ համաձայնագիրը չի լուծում սահմանադրական խնդիրը։ Մասնավորապես, Ադրբեջանի դիրքորոշումն այն է, որ Հայաստանի սահմանադրությունը պարունակում է պահանջներ Ադրբեջանի տարածքի նկատմամբ, որոնք պետք է հանվեն սահմանադրության տեքստից՝ նախքան խաղաղության կնքումը.

«Մենք նախ պետք է երկու երկրների սահմանադրական շրջանակները համապատասխանեցնենք խաղաղության համաձայնագրի տառին եւ ոգուն, ինչը ներկայում չի կարելի ասել Հայաստանի սահմանադրության մասին»։ 

Ամիրբաեւն ակնկալում է, որ այս հարցը հաջողությամբ կլուծվի 2026 թվականին։ Հայաստանի կառավարությունը պարբերաբար անդրադարձել է այս խնդրին, սակայն հունիսին Հայաստանում կայանալիք ընտրությունների պատճառով այս հարցը կարող է առաջնահերթ չլինել։ Առաջարկվել է նոր սահմանադրություն ընդունելու համար հանրաքվե անցկացնել, սակայն ժամկետները դեռեւս հաստատված չեն։ 

Վստահության կառուցում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ

Ամիրբաեւը թվարկել է մի քանի կարեւոր քայլ, որոնք ձեռնարկվել են այս ընթացքում երկու երկրների միջեւ վստահության ամրապնդման համար։ Առաջինը՝ Ադրբեջանը միակողմանիորեն վերացրել է Հայաստանի համար Ադրբեջանի տարածքով ապրանքների տարանցման վրա դրված արգելքը: Երկրորդը՝ ադրբեջանական վառելիքի խմբաքանակ է ուղարկվել Հայաստան:

Երրորդ քայլը հասարակություններին խաղաղության կառուցման գործում ներգրավելն է Track 2 դիվանագիտության միջոցով: 


«Հասարակությունների միջեւ դիվանագիտությունն այսօր նույնքան կարեւոր է, որքան կառավարությունների միջեւ: Այն պետք է հասնի Track 1-ին, չնայած սովորաբար հակառակն է լինում», - ասել է Ամիրբաեւը: Վերջինը, բայց ոչ պակաս կարեւորը երկու կողմերի պաշտոնական հռետորաբանության զգալիորեն բարելավվումն է.

«Վստահության կառուցումը այլընտրանք չունի […] Անհրաժեշտ է ներգրավել հասարակության տարբեր շերտեր՝ ցույց տալու, որ սահմանի մյուս կողմում գտնվող մարդիկ այլեւս թշնամիներ չեն, այլ հարեւաններ եւ պոտենցիալ լավ գործընկերներ։ Մենք պետք է դանդաղ, բայց հաստատուն կերպով զարգացնենք տնտեսական փոխազդեցությունը, որը կհանգեցնի փոխշահավետ օգուտների: Բարգավաճումը, ինչպես ասում են, ամենաարդյունավետ խաղաղապահն է: Առեւտրային միջանցքները, էներգետիկ համագործակցությունը հանգեցնում է որոշակի աստիճանի տնտեսական փոխկախվածության, ինչը, իմ կարծիքով, լավագույն քաղաքականությունն է երկարատեւ խաղաղության համար», - ասել է Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչը:

Երրորդ կողմերի դերը 

Ամիրբաեւի խոսքով՝ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղությունը միջազգային գործընկերությամբ ազգային պատասխանատվության մասին է. 

«Միջազգային գործընկերություն ասելով՝ նկատի ունեմ ֆինանսական եւ տեխնիկական աջակցություն, պահանջարկի վրա հիմնված զարգացման ծրագրեր եւ այլն։ Օրինակ՝ ԵՄ-ն կարող է դրական ներդրում ունենալ՝ ֆինանսական աջակցություն ցուցաբերելով Նախիջեւանով անցնող երկաթուղու վերանորոգմանը՝ որպես Զանգեզուրի միջանցքի մաս։

Մենք անկեղծորեն հույս ունենք, որ միջազգային հանրությունը կանի լավագույնը՝ մեր երկու երկրներին խրախուսելու հասնել ճանապարհի ավարտին, քանի որ գործընթացն ինքնին պետք է շարունակվի խիստ երկկողմ ձեւաչափով, ինչպես դա եղել է մինչ օրս», - ասել է Ամիրբաեւը։ 

«Կարծում եմ, այս բոլոր տարիները, որոնք մենք անցկացրել ենք միջնորդության մեջ՝ բոլոր տեսակի թաքնված օրակարգերով, մեզ դաս են տվել, որ մեզանից լավ ոչ ոք չի հասկանում խնդրի էությունը եւ դրա լուծման եղանակները։ Բայց դա չի նշանակում, որ մենք չպետք է ուսումնասիրենք եւ փորձենք օգուտ քաղել աշխարհում գոյություն ունեցող միջազգային լավագույն փորձից։ Ահա թե ինչու մենք ուսումնասիրում ենք ուրիշների կողմից քաղված դասերը, մշտական երկխոսության մեջ ենք տարբեր գործընկերների հետ՝ լսելու նրանց, տեսնելու, թե ինչի միջով են անցել», - ասել է նա։ 

Թարգմանությունը՝ Դիանա Մանուկյանի

Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները:



Загрузка...

Читайте на сайте

Другие проекты от 123ru.net








































Другие популярные новости дня сегодня


123ru.net — быстрее, чем Я..., самые свежие и актуальные новости Вашего города — каждый день, каждый час с ежеминутным обновлением! Мгновенная публикация на языке оригинала, без модерации и без купюр в разделе Пользователи сайта 123ru.net.

Как добавить свои новости в наши трансляции? Очень просто. Достаточно отправить заявку на наш электронный адрес mail@29ru.net с указанием адреса Вашей ленты новостей в формате RSS или подать заявку на включение Вашего сайта в наш каталог через форму. После модерации заявки в течении 24 часов Ваша лента новостей начнёт транслироваться в разделе Вашего города. Все новости в нашей ленте новостей отсортированы поминутно по времени публикации, которое указано напротив каждой новости справа также как и прямая ссылка на источник информации. Если у Вас есть интересные фото Вашего города или других населённых пунктов Вашего региона мы также готовы опубликовать их в разделе Вашего города в нашем каталоге региональных сайтов, который на сегодняшний день является самым большим региональным ресурсом, охватывающим все города не только России и Украины, но ещё и Белоруссии и Абхазии. Прислать фото можно здесь. Оперативно разместить свою новость в Вашем городе можно самостоятельно через форму.



Новости 24/7 Все города России




Загрузка...


Топ 10 новостей последнего часа






Персональные новости

123ru.net — ежедневник главных новостей Вашего города и Вашего региона. 123ru.net - новости в деталях, свежий, незамыленный образ событий дня, аналитика минувших событий, прогнозы на будущее и непредвзятый взгляд на настоящее, как всегда, оперативно, честно, без купюр и цензуры каждый час, семь дней в неделю, 24 часа в сутки. Ещё больше местных городских новостей Вашего города — на порталах News-Life.pro и News24.pro. Полная лента региональных новостей на этот час — здесь. Самые свежие и популярные публикации событий в России и в мире сегодня - в ТОП-100 и на сайте Russia24.pro. С 2017 года проект 123ru.net стал мультиязычным и расширил свою аудиторию в мировом пространстве. Теперь нас читает не только русскоязычная аудитория и жители бывшего СССР, но и весь современный мир. 123ru.net - мир новостей без границ и цензуры в режиме реального времени. Каждую минуту - 123 самые горячие новости из городов и регионов. С нами Вы никогда не пропустите главное. А самым главным во все века остаётся "время" - наше и Ваше (у каждого - оно своё). Время - бесценно! Берегите и цените время. Здесь и сейчас — знакомства на 123ru.net. . Разместить свою новость локально в любом городе (и даже, на любом языке мира) можно ежесекундно (совершенно бесплатно) с мгновенной публикацией (без цензуры и модерации) самостоятельно - здесь.



Загрузка...

Загрузка...

Экология в России и мире




Путин в России и мире

Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.






Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...





Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net