Թրամփը ընդգծել է Փաշինյանի «նշանակալի դերակատարությունը»
ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանության հաղորդագրության մեջ ասվում է.
«Նորանշանակ դեսպանների համար կազմակերպված միջոցառման շրջանակներում կայացած հանդիպման ժամանակ դեսպան Նարեկ Մկրտչյանը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության հաստատման ուղղությամբ ցուցաբերած հետեւողական ջանքերի, ինչպես նաեւ օգոստոսի 8-ին Սպիտակ տանը ձեռք բերված պատմական համաձայնության եւ ստորագրված փաստաթղթերի համար։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շնորհավորել է հայ ժողովրդին՝ ընդգծելով, որ վերջինս արժանի է կայուն խաղաղության եւ վերահաստատել է իր անվերապահ աջակցությունը խաղաղությանն ուղղված գործընթացներին։
Նախագահ Թրամփը առանձնակիորեն ընդգծել է նաեւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջնորդությունն ու նրա նշանակալի դերակատարությունը հաստատված խաղաղության գործընթացում։ Նախագահ Թրամփը Նիկոլ Փաշինյանին է փոխանցել նաեւ անձնական մակագրությամբ նվեր՝ ի նշան բարձր գնահատանքի»: