Փաշինյան. Հայաստան-Ադրբեջան սահմանային կետերում լինելու են պարզեցումներ
«Վաշինգտոնի հռչակագրում հստակ արձանագրված է 5 սկզբունք, որոնց հիման վրա գործում է այս համաձայնությունը՝ տարածքային ամբողջականություն, ինքնիշխանություն, իրավազորութուն, սահմանների անխախտելիություն եւ փոխադարձություն։
Աշխարհի բազմաթիվ զարգացած երկրներում մաքսային եւ սահմանային հսկողության այն ձեւերը, որ մեզ ծանոթ են տասնամյակներ, գոյություն չունեն, մասնավորապես, կենսաչափական անձնագրերի կիրառման պարագայում գործում են բոլորովին նոր ընթացակարգեր:
Պարզեցումների ենք գնալու ոչ միայն Հայաստան-Ադրբեջան սահմանային կետերում, այլեւ՝ բոլոր սահմանային կետերում, որպեսզի բիզնես միջավայրը՝ արտահանումը, ներմուծումը, տարանցումը հնարավորինս պարզեցված լինեն։
Մենք պատրաստ ենք ցանկացած պարզեցման, որ տեղավորվում է 5 սկզբունքի շրջանակում»,- կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Նիկոլ Փաշինյանը:
Ամփոփելով խոսքը՝ նա նշել է, որ «եկել է խաղաղության ժամանակաշրջանը, եւ ՀՀ քաղաքացիները գոհունակությամբ են ընդունել խաղաղության հաստատման փաստը»: