Բաքուն ցանկանում է, որ «Հայաստանը սերտորեն համագործակցի դատավարության հետ»
Ինչպես հաղորդում է ԱզերԹաջը, այս մասին այսօր հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիեւը։
«Նրանց հովանավորները՝ Եվրախորհրդարանում Հայաստանի շահերը ներկայացնող տարբեր լոբբիստական խմբեր, մտադիր են Ադրբեջանի դեմ նոր բանաձեւ ընդունել։ Դա կապված է դատավարության հետ»,- ասել է նա։
«Հայաստանից մեր ակնկալիքն այն է, որ եթե նա ցանկանում է եւ շահագրգռված է ապահովելու արդար խաղաղություն տարածաշրջանում, պետք է սերտորեն համագործակցի դատարանի հետ։ Հայաստանի տարածքում կան անձինք, ովքեր հանցագործություններ են կատարել մարդկության դեմ եւ ռազմական հանցագործություններ՝ ադրբեջանական ժողովրդի դեմ, եւ պետք է ապահովվի նրանց ներգրավվումը հետաքննությանն ու դատավարությանը»,- նշել է Հաջիեւը։