Добавить новость





160*600

Новости сегодня на DirectAdvert

Новости сегодня от Adwile

Актуальные новости сегодня от ValueImpression.com


Опубликовать свою новость бесплатно - сейчас


Ոչ միայն դիաբետ և գիրություն․ նոր դեղը հարուստների համար է

Դեռևս 2023-ի վերջում սեմագլյուտիդը, որն առավել հայտնի է «Օզեմպիկ» ապրանքային անվանմամբ, Science ամսագրի կողմից ճանաչվել է տարվա գիտական հայտնություն։ Դեղամիջոցը ճարպակալման բուժման ոլորտում նախորդ բոլոր միջոցների հետ անհամեմատելի հաջողություններ էր գրանցել, իսկ այն արտադրող դանիական Novo Nordisk ընկերության կապիտալիզացիան ինչ-որ պահի գերազանցում էր ողջ Դանիայի ՀՆԱ-ն։

Օզեմպիկը վաճառվում է 0.25, 0.5, 1 կամ 2մգ չափաբաժիններով գրիչ-ներարկիչների տեսքով, որոնց մեկ հատի արժեքը անկախ նյութի քանակից արժե 968.52 դոլար։ Բուժման ընթացքը վերահսկվում է մասնագետի կողմից։ Ամենատարածված կուրսը ենթադրում է շաբաթական մեկ ներարկում։ Այսինքն սեմագլյուտիդով բուժվելու համար ամսական շուրջ 4 հազար դոլար է պետք։

2024 թվականի ընթացքում դեղամիջոցը շարունակում էր մնալ ոչ միայն լայն հանրության, այլև գիտնականների ուշադրության կենտրոնում։ Սեմագլյուտիդի կիրառությունների և հետաքրքիր հատկանիշների մասին գրել է «Բերեգ» անկախ լրագրողների կոոպերատիվը։ Նյութը կրճատումներով՝ ստորև։

————
Սեմագլյուտիդը (ամենահայտնի ապրանքանիշը՝ «Օզեմպիկ») առաջին անգամ ԱՄՆ-ում հավանության է արժանացել 2017 թվականին՝ երկրորդ տիպի շաքարային դիաբետի բուժման համար։ Դեղամիջոցը կարճ ժամանակում մեծ ճանաչում էր ստացել, այն արտադրող Novo Nordisk ընկերության համար տարեկան 2.2 միլիարդ դոլար եկամուտ էին կանխատեսում։ 2023-ին Novo Nordisk-ը շուրջ 14 միլիարդ դոլարի սեմագլյուտիդ էր վաճառել, իսկ 2029-ի համար կանխատեսվում է 50 միլիարդ դոլարից ավելի։ Արդյունքում Novo Nordisk-ը դարձել է Եվրոպայի ամենաթանկ կազմակերպությունը՝ անցնելով անգամ LVMH լյուքս կոնցեռնին (LVMH-ին են պատկանում Christian Dior, Louis Vuitton, Givenchy, Guerlain, Moët & Chandon, Hennessy, Chaumet, Ֆենդի, Մարկ Ջեյկոբս, Ստելլա ՄաքՔարթնի, Loewe, Loro Piana, Կենզո, Celine, Fenty, Princess Yachts, TAG Heuer, Bulgari և այլ ապրանքանիշեր)։

Այդպիսի մյուս դեղամիջոցի՝ տիրզեպատիդի միջոցով ամերկյան Eli Lilly-ն դարձրել է աշխարհի ամենաթանկ դեղագործական ընկերությունը։ Երկու դեղամիջոցներն էլ վաճառվում են այնպիսի ծավալներով, որ ընկերությունների արտադրական հզորությունները չեն բավականացնում։ Դրանց մատակարար կազմակերպությունները նորանոր գործարաններ են հիմնում պահանջարկը բավարարելու համար։

Այն, որ երկրորդ տիպի շաքարային դիաբետի բուժման համար մշակված պրեպարատը օգնում է նաև ճարպակալման դեպքում, հայտնաբերվել է 2021-ին։ Սեմագլյուտիդը ավելորդ քաշի դեմ անհամեմատ ավելի մեծ արդյունավետություն է ցույց տվել, քան նախկինում հայտնի բոլոր դեղամիջոցները. դրա միջոցով մարդիկ տարեկան միջինում կորցնում են քաշի շուրջ 15 տոկոսը։ Ոչ դիետաները, ոչ ֆիզիկական ակտիվությունը և ոչ էլ այլ դեղահաբերն ու ներարկումները նախկինում չէին ապահովում 5 տոկոսից ավել քաշի կորուստ (անհատական դեպքերում իհարկե այդ ցուցանիշն ավելի բարձր կարող էր լինել)։ Ավելի ուշ հայտնաբերված տիրզեպատիդը, որն ավելի լայն մեխանիզմով է աշխատում, էլ ավելի լավ միջին արդյունք է ունեցել՝ տարեկան 24 տոկոս։

Հաջողված կլինիկական հետազոտություններից հետո 2021 թվականին Միացյալ Նահանգների Սննդային մթերքների և դեղամիջոցների որակի սանիտարական վերահսկողության վարչությունը (FDA) հավանություն տվեց սեմագլյուտիդի նշանակմանը «ճարպակալում» ախտորոշման դեպքում։ 2023-ին նույն ձևով պաշտոնապես գրանցվեց նաև տիրզեպատիդը։

Ավելի ուշ հետազոտությունները ցույց տվեցին, որ դիաբետի բուժման համար նախատեսված այս դեղամիջոցները բարձր արդյունավետություն ունեն նաև այլ բնույթի առողջական խնդիրների դեպքում։ Դեռևս 2020-ին սեմագլյուտիդը հաջող արդյունք էր ցույց տվել երիկամների մետաբոլիկ ճարպակալման բուժման մեջ (նախկինում այդ հիվանդությունը կոչվում էր ոչ ալկոհոլային ստեատոհեպատիտ)։ 2024 թվականին հետազոտությունների երրորդ փուլը հաստատեց պրեպարատի արդյունավետությունն այդ ախտորոշման դեպքում։

Հաջորդ էլ ավելի նշանակալի հաջողությունը կապված էր սրտանոթային հիվանդությունների բարձր ռիսկ ունեցող անձանց հետ։ 17 հազար պացիենտների մասնակցությամբ իրականացված կլինիկական հետազոտությունների երրորդ փուլի արդյունքները ցույց են տվել, որ սեմագլյուտիդը նվազեցնում է ինֆարկների, ինսուլտների և այլ սրտանոթային հիվանդությունների (MACE, major adverse cardiac events) արդյուքնում մահացության ցուցանիշը ավելի քան 20 տոկոսով։ Այս ցուցանիշը համեմատելի է այլ սրտանոթային պրեպարատների հետ, թեև սեմագլյուտիդը այդպիսին չի համարվում։ Կարելի է ենթադրել, որ այդպիսի ազդեցությունը կապված է բացառապես նիհարելու հետ, բայց այլ հետազոտությունները ցույց են տվել, որ սեմագլյուտիդը և դրա անալոգները իջեցնում են արյան ճնշումը, արյան մեջ տրիգլիցերիդի և «վատ» խոլեստերինի (LDL-C)-ի պարունակությունը։ Այսինքն, հավանական է, որ դրա արդյունավետությունը պայմանավորված չէ միայն քաշի նվազմամբ։ Այս հետազոտությունների հիմքով FDA-ը փոխել է սեմագլյուտիդի նշանակման ինստրուկցիան և թույլատրել է պրեպարատն օգտագործել նաև սրտանոթային հիվանդությունների կանխարգելման համար։

Դեղամիջոցը հաջողություններ է արձանագրել նաև այլ դեպքերում.

Քնի ապնոէ. ճարպակալման ծանր հետևանքներից է։ Քնի խանգարում, որը բնորոշվում է քնի ընթացքում շնչառական դադարներով կամ անբավարար շնչառական էպիզոդներով։ Յուրաքանչյուր կանգ տևում է մի քանի վայրկյանից մինչև մի քանի րոպե, մեկ գիշերվա ընթացքում այդպիսի դրվագները կարող են կրկնվել բազմիցս։ Առավել տարածված է շնչականգերի զուգակցումը բարձրաձայն խռմփոցով։ Քնի այսպիսի խանգարման հետևանքով առաջանում է զարկերակային հիպերտոնիա, մեծանում է սրտանոթային հիվանդությունների ռիսկը։ Բուժման հիմնական եղանակը CPAP-ն է (Continuous Positive Airway Pressure)՝ սարքավորում, որը դիմակի միջոցով օդ է մղում դեպի շնչառական ուղիներ և դրա հաշվին բացառում ապնոէն։ Այս խանգարման բուժման համար տիրզեպատիդի կիրառությունը ցույց է տվել, որ ընդհամենը մեկ տարվա ընթացքում պացիենտների շնչառական ցուցանիշները քնած ժամանակ ամբողջությամբ համապատասխանում են առողջ մարդու ցուցանիշներին։ Ապնոէ-հիպոպնոէ ինդեքսը, որը բնութագրում է քնի ապնոէի ծանրությունը, միջինում կրճատվել է երկու անգամ՝ CPAP-ի հետ համատեղ կիրառությամբ և նույնիսկ առանց դրա։ Ինչպես և այլ նոր դեղամիջոցների հետազոտությունների դեպքում, տիրզեպատիդը ևս որոշ անցանկալի հետևանքներ է ունեցել աղեստամոքսային համակարգի վրա։ Նույնիսկ սա հաշվի առնելով, միևնույն է տիրզեպատիդի ցուցադրած արդյունքներն անհամեմատելի են այլ պրեպարատների հետ։ 2024-ի դեկտեմբերի 20-ին Eli Lilly-ն դեղամիջոցն այս ախտորոշման դեպքում կիրառելու հավանություն է ստացել FDA-ից։

Երիկամային անբավարարություն. սեմագլյուտիդը զգալի արդյունքներ է արձանագրել 2-րդ տիպի դիաբետ կամ երիկամների քրոնիկ հիվանդություններ ունեցող մարդկանց մոտ սուր երիկամային անբավարարության ռիսկը նվազացնելու գործում։ Novo Nordisk-ը պատրաստվում է գրանցել դեղամիջոցի կիրառությունն այս ախտորոշման համար։

Նախադիաբետ. Տիրզեպատիդը պլացեբոյի համեմատ 90 տոկոսով ավելի արդյունավետ է իջեցրել դիաբետի զարգացման ռիսկերը հիվանդների մոտ, որոնք դիաբետի առաջացման բարձր ռիսկի տակ էին կամ ունեին ճարպակալում ախտորոշումը։

Հաստ աղիքի քաղցկեղ. սեմագլյուտիդ, տիրզեպատիդ կամ դուլագլուտիդ ընդունող պացիենտների մոտ կոլոռեկտալ քաղցկեղի հավանականությունը նվազել է 44 տոկոսով։ Այսպիսի արդունք գրանցվել է ոչ թե ռանդոմացված, այլ ռետրոսպեկտիվ կլինիկական հետազոտությունների արդյունքում։ Դեղանյութի ուսումնասիրության առաջին տեսակի (ռանդոմացված) դեպքում հստակ պատճառահետևանքային կապ է ստեղծվում դեղի և ստացված արդյունքների միջև։ Երկրորդ տեսակի դեպքում (ռետրոսպեկտիվ) վիճակագրության մասնագետներն ուսումնասիրում են հին գրառումները և հաստատում են դեղամիջոցի կիրառման և ստացվող արդյունքների միջև կորելացիան։ Այս դեպքում ուսումնասիրել են ավելի քան մեկ միլիոն պացիենտների տվյալներ։ Սա արդեն լավ արդյունք է, բայց անհրաժեշտ են նաև ռանդոմացված հետազոտություններ։

Ճարպակալման հետ կապ ունեցող այլ օնկոլոգիական հիվանդություններ. 1.6 միլիոն պացիենտների ևս մեկ ռետրոսպեկտիվ հետազոտություն հաստատել է, որ GLP-1 ռեցեպտորի ագոնիստներ ընդունող դիաբետիկների մոտ ճարպակալման հետ կապ ունեցող 13 տեսակի քաղցկեղներից 10-ի զարգացման ռիսկերը նվազել են։ Միակ տեսակի քաղցկեղը, որի ռիսկերն այս տեսակի դեղամիջոցներից կարող են բարձրանալ, կապված են վահան ձև գեղձի հետ։ Սեմագլյուտիդն ու մյուս նման պրեպարատներն այդ դեպքում հակացուցված են։

Ալցհայմերի հիվանդություն. Ռետրոսպեկտիվ հետազոտությունները ցույց են տվել, որ այն դիաբետիկները, որոնք ընդունել են սեմագլյուտիդ, 70 տոկոսով ավելի ցածր Ալցհայմերի հիվանդության ռիսկ ունեն, քանի ինսուլին ընդունողները։  GLP-1 ռեցեպտորի ագոնիստ այլ պրեպարատներ (բացի տիրզեպատիդը) ընդունողների համեմատ, սեմագլյուտիդով բուժվողների Ալցհայմերի հիվանդության ռիսկերը նվազել են 40 տոկոսով։ Novo Nordisk-ն արդեն սկսել է Ալցհայմերի նախնական ստադիայի պացիենտների ռանդոմացված հետազոտությունները՝ սեմագլյուտիդի ընդունման և հիվանդության պրոգրեսի դադարեցման պատճառահետևանքային կապը հաստատելու համար։ Ուսումնասիրության արդյունքները նախատեսվում է հրապարակել 2025 թվականի ընթացքում։ GLP-1 ռեցեպտորի ագոնիստների կիրառությունը կապվում է նաև այլ նեյրոդեգեներատիվ հիվանդությունների ռիսկի իջեցման հետ։ Այս եզրակացությանը ևս եկել են դիաբետ ունեցող մարդկանց բժշկական տվյալների ռետրոսպեկտիվ հետազոտությամբ։ GLP-1-ի ևս մեկ ագոնիստի՝ լիկսիսենատիդի կլինիկական հետազտությունների երկրորդ փուլը ցույց է տվել, որ այն կիրառելի է Պարկինսոնի հիվանդության կանխարգելման համար։ Մյուս ագոնիստի՝ էքսենատիդի ուսումնասիրության արդյունքներն ավելի համեստ են եղել. Պարկինսոնի հիվանդության բուժման համար այդ դեղամիջոցի կիրառության հետազոտությունները դադարեցվել են։

Ալկոհոլային, նիկոտինային և թմրանյութային կախվածություններ. Շաքարային դիաբետի և ճարպակալման բուժման համար մշակված դեղամիջոցների կիրառումը կախվածությունների հաղթահարմար դեպքում տարօրինակ է թվում։ Բայց ճարպակալման մեխանիզմներից մեկը հենց կախվածությունն է սննդից։ Ռետրսպեկտիվ ուսումնասիրություններն այս դեպքում ևս ցույց են տվել, որ GLP-1 ռեցեպտորի ագոնիստներն իջեցնում են պացիենտների ձգտումը դեպի ալկոհոլային կամ օփիումային նյութեր։ Փոքր մասշտաբներով արված ռանդոմիզացված հետազոտությունը ևս հաստատել է, որ սեմալյուտիդը ալկոհոլի կախվածության բուժման համար օգտակար կարող է լինել։ Ուսումնասիրությունները շարունակվում են։

Աուտոիմուն հիվանդություններ. Ասթմա ունեցող հիվանդների ռետրոսպեկտիվ հետազոտությունը ցույց է տվել, որ մետֆորմինի հետ նաև սեմագլյուտիդ ստացողների ասթմատիկ սուր բռնկումների հաճախությունը նվազել է 70 տոկոսով։ Ռանդոմիզացված հետազտություններն այդ ախտորոշման համար արդեն մեկնարկել են, արդյունքների մասին կհայտնեն 2026 թվականին։ Սկսվել են նաև ուսումնասիրություններ տիրզեպատիդը փսորիազի դեպքում նշանակելու համար՝ իհարկե ստանդարտ դեղամիջոցներից մեկի հետ համաւտեղությամբ։

Սեմագլյուտիդի և GLP-1 ռեցեպտորի այլ ագոնիստների հնարավոր կիրառությունների սպեկտրը դեռ ուսումնասիրվում է։ Դեղամիջոցները ապացուցված արդյունավետություն են ցուցաբարել և ներկայումս լայնորեն կիրառվում են 2-րդ տիպի շաքարային դիաբետի, ճարպակալման, քնի ապնոէի, սրտանոթային և երիկամային հիվանդությունների ռիսկի նվազեցման և երիկամային ստեատոհեպատիտի բուժման համար։ Այլ ցուցումներով պրեպարատների օգտագործումը դեռևս հավանություն չունի։ Հետազոտությունները շարունակվում են։

The post Ոչ միայն դիաբետ և գիրություն․ նոր դեղը հարուստների համար է first appeared on Epress.am.


Загрузка...

Читайте на сайте

Другие проекты от 123ru.net








































Другие популярные новости дня сегодня


123ru.net — быстрее, чем Я..., самые свежие и актуальные новости Вашего города — каждый день, каждый час с ежеминутным обновлением! Мгновенная публикация на языке оригинала, без модерации и без купюр в разделе Пользователи сайта 123ru.net.

Как добавить свои новости в наши трансляции? Очень просто. Достаточно отправить заявку на наш электронный адрес mail@29ru.net с указанием адреса Вашей ленты новостей в формате RSS или подать заявку на включение Вашего сайта в наш каталог через форму. После модерации заявки в течении 24 часов Ваша лента новостей начнёт транслироваться в разделе Вашего города. Все новости в нашей ленте новостей отсортированы поминутно по времени публикации, которое указано напротив каждой новости справа также как и прямая ссылка на источник информации. Если у Вас есть интересные фото Вашего города или других населённых пунктов Вашего региона мы также готовы опубликовать их в разделе Вашего города в нашем каталоге региональных сайтов, который на сегодняшний день является самым большим региональным ресурсом, охватывающим все города не только России и Украины, но ещё и Белоруссии и Абхазии. Прислать фото можно здесь. Оперативно разместить свою новость в Вашем городе можно самостоятельно через форму.



Новости 24/7 Все города России




Загрузка...


Топ 10 новостей последнего часа






Персональные новости

123ru.net — ежедневник главных новостей Вашего города и Вашего региона. 123ru.net - новости в деталях, свежий, незамыленный образ событий дня, аналитика минувших событий, прогнозы на будущее и непредвзятый взгляд на настоящее, как всегда, оперативно, честно, без купюр и цензуры каждый час, семь дней в неделю, 24 часа в сутки. Ещё больше местных городских новостей Вашего города — на порталах News-Life.pro и News24.pro. Полная лента региональных новостей на этот час — здесь. Самые свежие и популярные публикации событий в России и в мире сегодня - в ТОП-100 и на сайте Russia24.pro. С 2017 года проект 123ru.net стал мультиязычным и расширил свою аудиторию в мировом пространстве. Теперь нас читает не только русскоязычная аудитория и жители бывшего СССР, но и весь современный мир. 123ru.net - мир новостей без границ и цензуры в режиме реального времени. Каждую минуту - 123 самые горячие новости из городов и регионов. С нами Вы никогда не пропустите главное. А самым главным во все века остаётся "время" - наше и Ваше (у каждого - оно своё). Время - бесценно! Берегите и цените время. Здесь и сейчас — знакомства на 123ru.net. . Разместить свою новость локально в любом городе (и даже, на любом языке мира) можно ежесекундно (совершенно бесплатно) с мгновенной публикацией (без цензуры и модерации) самостоятельно - здесь.



Загрузка...

Загрузка...

Экология в России и мире




Путин в России и мире

Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.






Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...





Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net