Փաշինյանը խոսել է Եվրոպական խորհրդի նախագահի հետ
«Նախագահ Կոշտայի հարցին ի պատասխան վարչապետ Փաշինյանը նրան տեղեկացրել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացի ընթացիկ վիճակի մասին եւ ընդգծել, որ Հայաստանի կառավարությունը չի շեղվելու խաղաղության օրակարգից:
Զրուցակիցները պայմանավորվել են շարունակել երկխոսությունը առաջիկա հարմար առիթներով»,- ասվում է կառավարության հաղորդագրությունում:
Մեդիամաքսը նշում է, որ Անտոնիու Կոշտան Եվրոպական խորհրդի նախագահի պաշտոնում փոխարինել է Շառլ Միշելին:
Նախագահը ղեկավարում է Եվրոպական խորհրդի աշխատանքը ԵՄ ընդհանուր քաղաքական ուղղությունն ու առաջնահերթությունները սահմանելու հարցում, ներկայացնում է ԵՄ-ն արտաքին և անվտանգային հարցերում: