Տրանսպորտային քարտերը հասանելի կդառնան հունվարի 14-ից
Տերմինալից օգտվելով եւ մուտքագրելով անձնական տվյալները՝ հնարավոր է ձեռք բերած քարտը նույնականացնել։ Դրանք սովորական տերմինալներ են, որոնք բացի QR կոդերով ուղետոմսերից, տրամադրում են նաեւ տրանսպորտային քարտեր։ Բանկային քարտը նույնպես կարող է ծառայել որպես տրանսպորտային քարտ:
Տրանսպորտային քարտ հնարավոր է ձեռք բերել նաեւ առցանց` https://transport.yerevan.am/ կայքի միջոցով։
Քաղաքապետի խոսքով՝ https://transport.yerevan.am/ կայքում յուրաքանչյուր մարդ գրանցվելով կարող է ստանալ իր արտոնությունը, եթե ներգրավված է որեւէ արտոնյալ խմբում (թոշակառուներ, դպրոցականներ, ուսանողներ, նպաստառուներ):
Փետրվարի 1-ից նախատեսվում է անցում կատարել միասնական տոմսային համակարգին: