Добавить новость





160*600

Новости сегодня на DirectAdvert

Новости сегодня от Adwile

Актуальные новости сегодня от ValueImpression.com


Опубликовать свою новость бесплатно - сейчас


Նամակ Երեւանից. Գլխավոր տոնածառի լույսերն ու չձեւակերպված «նոր»-ի սպասումը

Քաղաքի գլխավոր հրապարակի տոնածառի լույսերը վառվեցին՝ խոստանալով Նոր տարվա հեքիաթ, որին փոքրերին հավասար թրթիռով սպասում են նաեւ մեծերը։

Տոնական լույսերի վառվելուց հետո քաղաքի մեծ ու փոքր տոնավաճառներում մեկնարկած եռուզեռը նոր թափ է հավաքում։ Նոր տարվա սեղանի համար մթերքի,  ապրանքների հսկայական արկղերը բեռնված գալիս են ու դասավորվում խանութների անծայրածիր դարակներին։ Սուպերմարկետների ցանցերի տրամադրած կուտակային քարտերի վրա խնամքով հավաքված գումարը հենց այս օրերի գնումներին է սպասում։

Մինչ ոմանք ուրախանում են, որ «Սեւ Ուրբաթ» -ի օրը ֆինանսական տեսանկյունից «շահել» են՝ մեծ զեղչերով նվերներ գնելով մտերիմների համար, մյուսները տարակուսանքով միմյանց հարցնում են, թե ինչպես մի քանի օրում թանկացավ ձուն, մսամթերքը, միրգը, ընդեղենը։ Իսկ վաճառողները՝ ավելի շուտ վերավաճառողները, դրան ի պատասխան հազար ու մի փաստարկ են բերում, որոնցից եւ ոչ մեկը հավատ չի ներշնչում։

Փողոցներում, հատկապես շաբաթ-կիրակի օրերին, կհանդիպեք արագ ինչ-որ տեղ շտապող տան մայրիկներին ու հայրիկներին, որոնք հատուկ պլանավորված դուրս են եկել գնումների՝ թղթե երկար ցուցակը ձեռքներին։ Ովքեր գյուղում ազգական ունեն, Ամանորի սեղանի խոզի ազդրի ու տոլմայի մսի մեծաքանակ պատվերն արդեն վաղուց արել են։ Մյուսները, ում բախտը գյուղում բարեկամ ունենալու հարցում չի բերել, նորից ստիպված են լինելու վստահել «ներքեւի խանութի» մսագործին։ Եկեք խոստովանենք՝ տոնական այս օրերին ընտանիքի համար թարմ միս ապահովելը մեր տղամարդկանց համար միջազգային օլիմպիադայում հաղթելուն հավասարազոր պատիվ է։

«Ծանոթ» մսագործները կգրանցեն հարեւան շենքի բնակիչների պատվերները, իսկ ընդեղենի ու կոնֆետի բաժնի աղջիկները «հերթի տակ», գերլարված կաշխատեն՝ մի ձեռքով լցնելով կոնֆետի տոպրակը, մյուսով կշռելով հերթում կանգնած մեկ այլ քաղցրասերի պատվերը։ Երկար ժամերով ոտքի վրա կանգնելուց ու չդադարող հերթերից լարված՝ կշեռքի մոտ կանգնած երիտասարդ աշխատակցուհին կշփոթի կոնֆետի շտրիխ կոդը, երբեմն մի քիչ ավել կամ պակաս կհաշվի կշռածի գինը։ Բարկանալով սեփական անփութության վրա՝  նա արդարացի փնթփնթոցով փիլիսոփայական հարց կտա․ «վաա՜յ, ե՞րբ ա անցնելու էս գժանոցը»։

Իսկ «գժանոցը» դեռ նոր է սկսվում։ Գեղեցկության սրահներում ամրագրումների համար զանգերը չեն դադարում, քաղաքի մոլերում ու արտերկրից պատվերների առաքման պահեստներում նվերների արկղերը ավելանում են, դրանց մի մասը կուտակվում եւ սպասում է մաքսատանը՝ ամենայն հավանականությամբ Ամանորին այդպես էլ չհասնելով հասցեատիրոջը։

Դեկտեմբերի 31-ի գիշերը ցնցող հավաքույթներ խոստացող ակումբների եւ ռեստորանների գովազդներն ավելի աղմկոտ են դառնում։ Շուրջբոլորը տոնական խաղարկություններ են ու «կես գին» առաջարկող ակցիաներ։ Բոլորը ինչ-որ բան են գնում ու վաճառում։

Այս խառնաշփոթի ֆոնին շենգենյան վիզա ունեցողները եւ դեպի արեւային լողափեր մեկնողներն իրենց «արտոնյալ» կարգավիճակում են զգում, որ տոներին երկրում չեն լինելու, ուստի չեն մասնակցում քաղաքով մեկ ընթացող ամանորյա մրցավազքին։

Բայց չէ որ այս տոնը, իրականում, այլ բանի մասին է։ Մեզնից յուրաքանչյուրը, աղմուկով թե լուռ, կարոտով կամ թեթեւ սրտով, ուզում է ճանապարհել անցնող տարին եւ բացել սիրտը նորի համար։

Մենք ամեն տարի այս օրերին սպասում ենք այդ «նոր»-ին կամ դրա խոստմանը, որը պիտի գա կեսգիշերի հրաշքով եւ ժամեր անց արագ բացվող առավոտով։ Համաձայնի՛ր, որ հունվարի 1-ի առավոտն ու արեգակն ուրիշ են։ Այդ օրվա ամեն ինչն է ուրիշ ու տարբերվող։ Այդ օրը, կարծես, օրագրի մաքուր էջ է, նոր հույս, նոր հնարավորություն, նոր շնչառություն, նոր իրականություն, որտեղ ամեն բան մեր ուզածով է լինելու։

Այս տոնական թոհ ու բոհի մեջ, հասցրե՞լ ես կանգ առնել մի պահ ու մտածել՝ ինչպիսի՞ն ես ուզում լինի քո «նոր»-ը։

Քո Երեւան

14.12.2024

***

Թեեւ «Առավոտյան Երեւան» խորագիրը գործարկվել է ընդամենը մեկ ամիս առաջ, այն արդեն հասցրել է սիրվել ընթերցողների կողմից: Ապացույցը մեր ընթերցող Գուրգեն Ալեքյանի նամակն է, որը ներկայացնում ենք ստորեւ.

Գրիչս վերցրեցի Մեդիամաքսի «Նամակ Երեւանից» շարքի բոլոր տեքստերը կարդալուց ու կարոտիս հասցեները քարտեզագրելուց հետո: Մտածում էի` մի բան գրեմ ու հրապարակեմ ինսթագրամում, հետո որոշեցի՝ ինչ ստացվի կուղարկեմ Մեդիամաքսի խմբագրություն: Եթե բախտս բերի ու հավանեն, տեքստս կապրի, հետո էլ կմնա մեծ արխիվում:

Ես արդեն երկու տարի ու 44 օր հեռու եմ Հռոմից 29 տարով հին ու Հռոմից մոտ 2,900 կմ հեռու քաղաքից: Ու միայն հեռվում եմ հասկացել Արարատը միշտ կարոտող ու Երեւանում դրա տեսարանով բնակարան փնտրող սփյուռքահայերին:  Չեմ հերքում՝ պաթոսային մի բան կա այս ամենում:
Երեւանում ապրելու տարիներին ամեն ինչ այնքան սովորական էր, կարծես հենց էդպես էլ պիտի լիներ: Պուլպուլակ, կրպակ, 24 ժամ աշխատող դեղատուն, փողոցում ծաղիկ վաճառող տատի. սա Երեւանն է, որը  ոչ Իտալիայում, ոչ Ֆրանսիայում եւ ոչ էլ Իսպանիայում չեմ գտնի: Ու ոչ այն պատճառով որ պուլպուլակ կամ կրպակ չկա, չէ, կրպակի ձյաձը չկա, ով համառորեն ձգձգում էր ծխախոտիս 50 դրամ մանրի հետվերադարձը: Հիշում եմ Կասկադի սրճարանների հյուրընկալ սպասարկումը, որտեղ քեզ իսկապես սպասարկում են, իսկ մեծ Եվրոպայի փոքր սրճարաններում ես այնքան շարքային ու հերթական եմ: Երեւի, ճիշտը դա է, բայց ինչ խոսք, ինձ հաճելի էր «հատուկ» լինելը:

Գրում եմ ու միտքս քաղաքիս փողոցներում է, որտեղ ինչպես երեկ ու վաղը, բոլորը շտապում են, իսկ ես ուզում խցանումը երկարի ու չավարտվի, որ նայեմ գովազդախեղդ մայթերին ու Երեւանի մարդկանց: Ճիշտ է, նրանք իրար չեն բարեւում, բայց դե տան անդամներին անդադար բարեւելու իմաստը ո՞րն է:

Էս քաղաքում մութը լույսից շատ ա: Էս քաղաքի մարդկանց ցավը խորն ա, լուռ ու բութ: Այստեղ իրար ցավ են տանում՝ առանց իմանալու դրա քաշը ու ինչի մասին լինելը:

Էս քաղաքում մարդիկ իրենց ցավի մասին չեն խոսում: Բոլորն ուզում են սիրուն ու ուրախ երեւալ քաղաքի մյուս մարդկանց աչքին:

Էս քաղաքում ամեն 10 վայրկյանը մեկ միաժամանակ 100 հոգի մեռնում է մյուսի ջանին, բայց՝ խոսքով:

Կար ժամանակ, երբ էս քաղաքում ամեն օր հողին էին հանձնում քաղաքի տղերքից մեկին, ով ընկել էր, որ իր քաղաքի մարդիկ ապրեն, երջանիկ ապրեն:

Այս քաղաքի իսկական սիրահարներից շատերը դրսում են, իսկ ներսում մնացածներից շատերը հիմա կարդում են տեքստս ու մտածում՝ ինչո՞ւ եմ գրում, կարող եմ ուղղակի հավաքել իրերս ու հետ գալ: Բայց, երբ գամ, էլի կգտնեմ այն, ինչն այդքան կարոտում եմ: Ժամանակը չի կանգնում իմ քաղաքում: Երեւանը իմ մտքում ու հիշողություններում է, իսկ այնտեղ ես միշտ կարող եմ գնալ: Ու երեւի իմ ու Երեւանի կարոտը սիրուն հեքիաթ է, որը կավարտվի, եթե նորից գրկենք իրար:

Վերջում մի տողանի սիրո խոստովանություն՝ Դու երանի քաղաք ես, իմ երամի քաղաք... Երեւան ջան:

Գուրգեն Ալեքյան

07.12.2024



Загрузка...

Читайте на сайте

Другие проекты от 123ru.net








































Другие популярные новости дня сегодня


123ru.net — быстрее, чем Я..., самые свежие и актуальные новости Вашего города — каждый день, каждый час с ежеминутным обновлением! Мгновенная публикация на языке оригинала, без модерации и без купюр в разделе Пользователи сайта 123ru.net.

Как добавить свои новости в наши трансляции? Очень просто. Достаточно отправить заявку на наш электронный адрес mail@29ru.net с указанием адреса Вашей ленты новостей в формате RSS или подать заявку на включение Вашего сайта в наш каталог через форму. После модерации заявки в течении 24 часов Ваша лента новостей начнёт транслироваться в разделе Вашего города. Все новости в нашей ленте новостей отсортированы поминутно по времени публикации, которое указано напротив каждой новости справа также как и прямая ссылка на источник информации. Если у Вас есть интересные фото Вашего города или других населённых пунктов Вашего региона мы также готовы опубликовать их в разделе Вашего города в нашем каталоге региональных сайтов, который на сегодняшний день является самым большим региональным ресурсом, охватывающим все города не только России и Украины, но ещё и Белоруссии и Абхазии. Прислать фото можно здесь. Оперативно разместить свою новость в Вашем городе можно самостоятельно через форму.



Новости 24/7 Все города России




Загрузка...


Топ 10 новостей последнего часа






Персональные новости

123ru.net — ежедневник главных новостей Вашего города и Вашего региона. 123ru.net - новости в деталях, свежий, незамыленный образ событий дня, аналитика минувших событий, прогнозы на будущее и непредвзятый взгляд на настоящее, как всегда, оперативно, честно, без купюр и цензуры каждый час, семь дней в неделю, 24 часа в сутки. Ещё больше местных городских новостей Вашего города — на порталах News-Life.pro и News24.pro. Полная лента региональных новостей на этот час — здесь. Самые свежие и популярные публикации событий в России и в мире сегодня - в ТОП-100 и на сайте Russia24.pro. С 2017 года проект 123ru.net стал мультиязычным и расширил свою аудиторию в мировом пространстве. Теперь нас читает не только русскоязычная аудитория и жители бывшего СССР, но и весь современный мир. 123ru.net - мир новостей без границ и цензуры в режиме реального времени. Каждую минуту - 123 самые горячие новости из городов и регионов. С нами Вы никогда не пропустите главное. А самым главным во все века остаётся "время" - наше и Ваше (у каждого - оно своё). Время - бесценно! Берегите и цените время. Здесь и сейчас — знакомства на 123ru.net. . Разместить свою новость локально в любом городе (и даже, на любом языке мира) можно ежесекундно (совершенно бесплатно) с мгновенной публикацией (без цензуры и модерации) самостоятельно - здесь.



Загрузка...

Загрузка...

Экология в России и мире




Путин в России и мире

Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.






Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...





Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net