Добавить новость





160*600

Новости сегодня на DirectAdvert

Новости сегодня от Adwile

Актуальные новости сегодня от ValueImpression.com


Опубликовать свою новость бесплатно - сейчас


«Արջուկների որս» Երեւանում Անդրեյ Բիլժոյի հետ

Երեւանում՝ «Անտեսանելի ընկերներ» անիմացիայի դպրոց-ստուդիայում, բացվել է նկարիչ, ծաղրանկարիչ Անդրեյ Բիլժոյի դասընթացը: Քանի որ «ծաղրանկար» տերմինը նկարիչն այնքան էլ չի սիրում, նրա դասն անվանել են «պարադոքսալ արվեստի դասընթաց»:

Ծրագրում ոչ միայն նկարչություն է, այլեւ՝ աշխատանք տարածության ու ինտերիերների հետ: Բիլժոն ամիսը մեկ անգամ Հայաստան է գալու Վենետիկից, որտեղ հիմա բնակվում է:

Դասընթացի մեկնարկից առաջ նա Երեւան է բերել նաեւ իր «Բիլժոարջուկների» հավաքածուի մի մասը: Դրանք փափուկ արջուկներ են, որոնց նկարիչն օժտում է արտահայտիչ հայացքներով ու էմոցիաներով: Այս խաղալիքները Բիլժոն հաճախ գտնում է աղբամաններից կամ հնոտիների շուկաներից:

Երեւանում եւս նա որոշել է «որսալ արջուկներին»: «Հրազդան» մարզադաշտին կից գտնվող հնոտիների շուկայում հանդիպում ենք նկարչին, ընկերակցում նրան ու զրուցում արվեստի, պատերազմի ու այլ թեմաների մասին:

«Ուշադրություն մի գրավիր, մենք հետեւում ենք արջուկներին»

Հանգստյան օրվա առավոտյան հնոտիների շուկայի մուտքի մոտ հանդիպում ենք Անդրեյ Բիլժոյին: Արագ ծանոթությունից հետո նկարիչն առանց ոչինչ ասելու կտրուկ հեռանում է՝ հետեւելով մի կնոջ, որի ձեռքին երկու մեծ տոպրակ կա: Չհասկանալով կատարվողը՝ ես ու լուսանկարիչը փորձում ենք հասնել նրա հետեւից: Նա պտտվում է ու շշուկով ասում.

- Ուշադրություն մի գրավիր, մենք հետեւում ենք նրան, նա արջուկներ ունի: Հիմա կհեռանա այս վերավաճառողի մոտից ու «կբռնացնենք» նրան:

Այսպես մենք դառնում ենք մի «խաղի» մասնակից, որի գլխավոր նպատակն արջուկներ գտնելն է, ինչո՞ւ ոչ՝ նաեւ ծանոթանալը վաճառողների հետ, «ականջ դնելը» շուկայի հետաքրքիր պատմություններին ու, իհարկե, գինը սակարկելը:
Չէ՞ որ մենք «որսի» ենք դուրս եկել, իսկ ազարտը դրա կարեւորագույն բաղադրիչներից է:  

«Արջուկների ճակատագիրն է այդպիսին»

- Ինչո՞ւ հենց արջուկներ, - հարցնում եմ:

- Այս նախագծի միտքը պատահական էր ու ոչ այդքան պատահական, - պատասխանում է Անդրեյ Բիլժոն ու կիսվում պատմությամբ:

Ես արջուկ ունեմ, որն ինձնից ընդամենը երկու տարով է փոքր: Այն նվիրել է տատիկս՝ հայրենիքի դավաճանների կանանց համար նախատեսված ամենադաժան՝ «Ալժիր» ճամբարում 8 տարի մնալուց, իսկ հետո եւս 8 տարի Տյումենի ճամբարում անցկացնելուց հետո: Նա վերադարձավ Ստալինի մահվանից հետո միայն:  

Այդ արջուկն ապրում էր ինձ հետ: Դեռահասության տարիքում հյուր եկող ընկերներս այն օգտագործում էին որպես բոքսի տանձիկ կամ ֆուտբոլի գնդակ: Պոկում էինք նրա ականջներն ու հետո կարում նորերը: Արջուկների ճակատագիրն է այդպիսին, հատկապես՝ տղաների արջուկներինը:

Հետո մի օր այդ արջուկին տարանք ամառանոց՝ տարբեր հին ու անպետք իրերի հետ: Որոշ ժամանակ անց, սակայն, նա «վերադարձավ» Մոսկվա: Քանի դեռ արջուկը Մոսկվայում էր, ամառանոցն ամբողջությամբ այրվեց, իսկ նա այդպես էլ մնաց ինձ հետ: Այդ արջուկի օգնությամբ ես սովորում էի նկարել ու տանը նրա բազմաթիվ նկարներ հայտնվեցին:

Մի օր էլ կահույքի պաստառապատման համար գեղեցիկ կտոր գնեցի, վրան՝ փոքրիկ արջուկներ: Արդյունքում ստացվեց արջուկներով պատված փափուկ կահույքով սենյակ, որում արջուկների բազմաթիվ նկարներ կան: Դրան գումարած ընկերներս արջուկ նվիրեցին «արջուկներով սենյակի» համար: Այսպես սկսեցի «պատվել» արջուկներով, գտնել նրանց աղբամաններում, գնել հնոտիների շուկաներից:

Ինձ միշտ զարմացնում էր, որ արջուկների դեմքերը շատ միանման են՝ բոլորը խոշոր ու տխուր աչքեր ունեն, ինչպես ես: Ինչ-որ մեկն ասել է՝ «Բիլժոն ուրախ մարդ է՝ տխուր աչքերով»: Այդպես էլ կա: Որոշեցի արջուկներին էմոցիաներ տալ:

Այնպես որ, այս պատմությունը սկսվեց մի արջուկի հետ հավատարիմ ընկերությունից: Ի դեպ, նա այսօր էլ ինձ հետ է:

«Կոճակները զարմանալի են, ինչպես աչքերը»

-Կոճակնե՜ր, կոճակնե՜ր, ո՞վ կոճակներ ունի, - հարցնում է Բիլժոն՝ քայլելով շուկայում:

Այսպես նա «աչքեր» է փնտրում ապագա «Բիլժոարջուկների» համար:

Վաճառողուհիներից մեկը տասնյակ կոճակներ ունի, որոնք հավաքված են թելի վրա: Նկարիչը վերցնում է դրանք, թելը կտրվում է. ապագա «աչքերը» թափվում են ասֆալտին:

- Ամեն ինչ կոկիկ հավաքված էր: Դուք՝ բոլոր տղամարդիկ, այդպիսին եք, առանց մեզ ոչինչ չեք կարողանում անել, - փնթփնթում է վաճառողուհին՝ օգնելով հավաքել կոճակները:

- Այդպես էլ կա, այդպես էլ կա, - համաձայնվում է Անդրեյ Բիլժոն:

Ես սիրում եմ հնոտիների շուկաները, որովհետեւ այստեղ տարբեր ժամանակները հավաքված ու խառնված են մի տեղում: Ինձ դուր է գալիս պատմություններ հորինել այստեղ, տեսնել՝ ինչպես են իրերը հաղորդակցվում միմյանց հետ: Նաեւ ինձ շատ հետաքրքր է շփվել վաճառողների հետ: Նրանց մեծ մասը հաճույքով զրուցում է, կիսվում այս կամ այն իրի պատմությամբ: Ես կարող եմ կատակել, նույնիսկ՝ բառերով «կծել», իսկ նրանք չեն նեղանում, պարզապես «կծում են» ինձ ի պատասխան:

Երեւանում ես արջուկներ էի փնտրում, նաեւ՝ կոճակներ: Անցյալ անգամ ավելի քան երկու կիլոգրամ ամենատարբեր կոճակներ եմ գնել այստեղից: Առհասարակ, կոճակն ամենայուրահատուկ իրն է, որը ցույց է տալիս՝ որքան ստեղծարար է մարդը: Աշխարհում միլիարդավոր կոճակներ կան ու չի եղել դեպք, որ գնեմ երկու միանմանը:

«Երեւանն ամենաջերմ քաղաքն է»

«Սիրելի Անժելա, մաղթում եմ քեզ առողջություն, երջանկություն ու ամենայն բարիք: Քո՝ Արտակ, 1981թ.»:

Անդրեյ Բիլժոն կարդում է շուկայում վաճառվող նկարներից մեկի վրա արված գրությունն ու միասին մտածում ենք՝ 43 տարի անց, որտե՞ղ են Անժելան ու Արտակը:

Երեւանն ամենաջերմ քաղաքն է: Այստեղ հեշտ է շփվել մարդկանց հետ, որովհետեւ հայերն ունեն հեգնանքի, նույնիսկ՝ ինքնահեգնանքի զգացում: Սա զարմանալիորեն հաճելի է: Ես գալիս եմ օդանավակայան, «խոսեցնում» այնտեղ աշխատող աղջիկներին, կատակում եմ տաքսիստների հետ ու սկսվում է հաճելի զրույց: Կարծում եմ՝ սա մի տեսակ մարդկային է:

Հիմա ապրում եմ Վենետիկում: Սա հիասքանչ քաղաք է ու եթե լավ տրամադրություն ունես, այն տասնապատկում է զգացողություններդ: Նույն սկզբունքը գործում է նաեւ վատ տրամադրության դեպքում: Շատ ուրախ եմ, որ հնարավորություն կունենամ ամիսը մեկ գալ Երեւան: Այստեղ ինձ շատ լավ եմ զգում:

«Մոսկվայից հեռացել եմ, քանի որ չեմ կարող լռել»

- Ի՞նչ արժի խաղալիք ատրճանակը, - Անդրեյ Բիլժոն հարցնում է վաճառողից:

- 500 դրամ, - պատասխանում է նա:

- Իսկ եթե այսպե՞ս, - շարունակում է նկարիչը՝ պահելով «ատրճանակը» վաճառողի ուղղությամբ:

- Միեւնույն է՝ 500, - երիտասարդն անդրդվելի է:

- Դու քաջ ես հա, - ծիծաղում է նկարիչը:

- Այո, մեզ չեք վախեցնի, - պատասխանում է երիտասարդը:

Մոսկվայում պետք է մեծ ցուցահանդես ունենայի, բայց սկսվեց պատերազմն ու արջուկներն անիմաստ դարձան:

- Իսկ արվեստը կարեւոր չէ՞ պատերազմի ժամանակ: Չէ՞ որ այն կարող է բուժել կամ գոնե հույս տալ, - հարցնում եմ:

- Շատ բարդ հարց է: Շատ եմ մտածել այս թեմայով: Պատասխան չունեմ: Ես չեմ կարող ինչ-որ այլ բանով զբաղվել, երբ կա պատերազմի թեման: Սա լցնում է իմ գլուխն ու մնալով Մոսկվայում՝ պետք է ցուցահանդեսներ անեի միայն այս թեմայով:
Ես հեռացա, քանի որ այնտեղ չեմ կարող ասել այն, ինչ մտածում եմ: Չեմ կարող ու չեմ ուզում նաեւ լռել:

Չեմ քննադատում մնացողներին, հանգամանքները տարբեր են լինում: Բայց կարելի է չէ՞ մի քիչ զուսպ լինել: Օրինակ, պատերազմի ժամանակ հանրային երգ ու պար չկազմակերպել:  

Յանա Շախրամանյան

Լուսանկարները՝ Ագապե Գրիգորյանի



Загрузка...

Читайте на сайте

Другие проекты от 123ru.net








































Другие популярные новости дня сегодня


123ru.net — быстрее, чем Я..., самые свежие и актуальные новости Вашего города — каждый день, каждый час с ежеминутным обновлением! Мгновенная публикация на языке оригинала, без модерации и без купюр в разделе Пользователи сайта 123ru.net.

Как добавить свои новости в наши трансляции? Очень просто. Достаточно отправить заявку на наш электронный адрес mail@29ru.net с указанием адреса Вашей ленты новостей в формате RSS или подать заявку на включение Вашего сайта в наш каталог через форму. После модерации заявки в течении 24 часов Ваша лента новостей начнёт транслироваться в разделе Вашего города. Все новости в нашей ленте новостей отсортированы поминутно по времени публикации, которое указано напротив каждой новости справа также как и прямая ссылка на источник информации. Если у Вас есть интересные фото Вашего города или других населённых пунктов Вашего региона мы также готовы опубликовать их в разделе Вашего города в нашем каталоге региональных сайтов, который на сегодняшний день является самым большим региональным ресурсом, охватывающим все города не только России и Украины, но ещё и Белоруссии и Абхазии. Прислать фото можно здесь. Оперативно разместить свою новость в Вашем городе можно самостоятельно через форму.



Новости 24/7 Все города России




Загрузка...


Топ 10 новостей последнего часа






Персональные новости

123ru.net — ежедневник главных новостей Вашего города и Вашего региона. 123ru.net - новости в деталях, свежий, незамыленный образ событий дня, аналитика минувших событий, прогнозы на будущее и непредвзятый взгляд на настоящее, как всегда, оперативно, честно, без купюр и цензуры каждый час, семь дней в неделю, 24 часа в сутки. Ещё больше местных городских новостей Вашего города — на порталах News-Life.pro и News24.pro. Полная лента региональных новостей на этот час — здесь. Самые свежие и популярные публикации событий в России и в мире сегодня - в ТОП-100 и на сайте Russia24.pro. С 2017 года проект 123ru.net стал мультиязычным и расширил свою аудиторию в мировом пространстве. Теперь нас читает не только русскоязычная аудитория и жители бывшего СССР, но и весь современный мир. 123ru.net - мир новостей без границ и цензуры в режиме реального времени. Каждую минуту - 123 самые горячие новости из городов и регионов. С нами Вы никогда не пропустите главное. А самым главным во все века остаётся "время" - наше и Ваше (у каждого - оно своё). Время - бесценно! Берегите и цените время. Здесь и сейчас — знакомства на 123ru.net. . Разместить свою новость локально в любом городе (и даже, на любом языке мира) можно ежесекундно (совершенно бесплатно) с мгновенной публикацией (без цензуры и модерации) самостоятельно - здесь.



Загрузка...

Загрузка...

Экология в России и мире




Путин в России и мире

Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.






Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...





Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net